«Երեկոյան դրամարկղ». ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ», որը ենթադրում է կանխիկ դրամական միջոցների ընդունում և վերահաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկված միջոցները Հաճախորդի՝ Բանկում բացված բանկային հաշվին մուտքագրում մինչև 21.30:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հաճախորդի կանխիկ դրամական միջոցները ընդունվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում աշխատանքային օրերին ժամը 16:30-21:30, շաբաթ օրերին` 9:00-21:30:
Հաճախորդի հարմարավետության, ինչպես նաև դրամական միջոցների անվտանգ տեղափոխման համար Բանկը տրամադրում է նաև ինկասացիոն ծառայություն:
Նոր ծառայության առավելությունն այն է, որ Հաճախորդը ապահով պահպանում է իր դրամական միջոցները, անհրաժեշտություն չունի լրացուցիչ պահախցիկ պահելու, ստանում է բանկային ծառայություններից ոչ աշխատանքային ժամերին (16.30-21.30) օգտվելու հնարավորություն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր ծառայությունը թույլ է տալիս ընդլայնել պրոդուկտային շարքը`ստեղծելով որակապես նոր պրոդուկտ: Ծառայությունը օգնի Հաճախորդներին տնտեսել գումարի հանձնման վրա ծախսվող ժամանակը, ինչպես նաև կապահովի բացարձակ գաղտնիություն և կանխիկի ապահով պահպանում»,-ասել է ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում