Թուրքիայի իշխանությունները նահանջեցին. ցուցարարների ձեռքբերումը
Անկարայի իր նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը տեղեկացրել է, որ հանրային դժգոհության պատճառ դարձած Գեզի զբոսայգու և Թաքսիմ հրապարակի կառուցապատման քաղաքաշինական նախագիծն առկախվել է, և բոլոր ուղերձները դիտարկվելու են:
Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը` վկայակոչելով «CNNTurk» լրատվական ծառայությունը: Նախագահ Գյուլը նշել է, որ այդ նախագծի հետ կապված բոլոր առարկությունները հարկավոր է լսել և երկխոսության միջոցով հասնել հանգուցալուծման: Ըստ նրա` արդեն ժամանակն է, որ բոլոր անհանգստացողներն իրենց տեսակետները, առաջարկությունները, դիտողություններն ու դատողությունները օրինական սահմանված կարգով ներկայացնեն պատկան մարմիններին:
«Արդեն անհրաժեշտ է, որ վերջ տրվի փողոցային ու գիշերային անկարգություններին: Այդ ամենը խաթարում է հանրային անդորրը: Ոմանք չեն գիտակցում, բայց դա վնաս է հասցրել նաև երկրի տնտեսությանը: Առաջին իսկ օրն եմ ասել. Այստեղ Թուրքիայի հեղինակության խնդիր կա: Հարկավոր է, որ բոլորս ամեն կողմից պահպանենք Թուրքիայի վարկանիշը»,- ասել է Աբդուլլահ Գյուլը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու