Ես զարմանում եմ, որ իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է. Հովիկ Աբրահամյան
Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ երկար ժամանակ շարունակվող քննարկումները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատում, քանի որ դրանք «ժողովրդավարության շրջանակներում են»: «Միայն ուժեղ իշխանությունը կարող է այդկերպ վարվել։ Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է»,- հայտարարեց Աժ նախագահը։
Նա հիշեց դեռ քննարկման առաջին օրը իր խոսքերը պետական բյուջեից «թալանի» ու պետական միջոցները «լափելու» մասին և ասաց. «Ես զարմանում եմ, որ իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է «ՀՀ նախագահը պայմանավորվածություն չունի որևէ նախարարի, մարզպետի հետ, որ պիտի պաշտոնի գան ու չարաշահումներով զբաղվեն։ Դրա համար ենք ասում, որ պիտի պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարեց Աբրահամյանը` նկատելով, որ պետք է որևէ ձևաչափ մտածել, որ Ազգային ժողովի ամբիոնից հնչեն հիմնավոր մեղադրանքներ։
Նա առաջարկեց ՎՊ հաշվետվությունը քննարկել համապատասխան հանձնաժողովներում գործադիրի համապատասխան կառույցների մասնակցությամբ, ինչպես նաև ՎՊ հաշվետվության քննարկումներին մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունը և գլխավոր դատախազությունը։ Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ-կառավարություն-դատախազություն-Աժ համագործակցությունն է ու իրենց հետևողականությունը։ Նա առաջարկեց նաև Վերահսկիչ պալատին, կառավարությանը, ԱԺ հանձնաժողովներին՝ ԱԺ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եթե Աժ-ն հաստատի, այլ ոչ թե ի գիտություն ընդունի ՎՊ հաշվետվությունը, ապա ՎՊ-ն կդադարի անկախ կառույց լինելուց և ՎՊ-ն կվերածվի Աժ կցորդի։
«Մենք անկեղծ ենք մեր գնահատականների մեջ։ Մեզ համար անընդունելի է, որ ՎՊ-ն փաստեր ներկայացնի, իսկ Աժ-ն լռի։ Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն՝ վերջինիս առաջարկելով այդ գործընթացների մասին պարբերաբար տեղյակ պահել Աժ-ին և կառավարությանը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն։ Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների համար և շատ լավ գիտակցում ենք, դրա համար մեծամասնություն ենք»,- եզրափակեց Աժ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան