«Human Rights Watch»-ը Ժոզե Բարոզոյին կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի վրա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսել կատարելիք այցելության նախաշեմին, «Human Rights Watch»-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոյին և կոչ արել՝ հրապարակայնորեն Եվրոպական Միության խորին մտահոգությունը հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Human Rights Watch»-ի պաշտոնական կայքը:
Ստորև ներկայացնում ենք նամակը՝ որոշ կրճատումներով.
«Հարգելի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզո: Մենք գրում ենք Ձեզ` կոչ անելով օգտագործել ձեր առաջիկա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` հրապարակայնորեն հայտնելու Եվրոպական Միության խորին մտահոգությունն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի գլխիվայր վատթարացման վերաբերյալ և ճնշում գործադրել վերջինիս վրա` կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու հարցում:
Մասնավորապես, մենք խնդրում ենք, որ Դուք պահանջեք նախագահ Ալիևից ազատ արձակել այն անհատներին, որոնց ձերբակալել են քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև հետևել հանձնառություններին` ապաքրեականացնել զրպարտությունը և նոր օրենսդրություն առաջարկել, չեղյալ հայտարարել սահմանափակող օրենսդրությունը, որը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև հարգել խոսքի և հավաքների ազատությունը:
Ադրբեջանի` մարդու իրավունքների հարցում առաջընթացը գրանցելու ձախողումը ԵՄ-ին ստիպում է, որ վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափը: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում վատթարանում է և մենք կոչ ենք անում Ձեզ, օգտվել նախագահ Ալիևի այցից` խոսել ԵՄ-ի մարդու իրավունքների հարցի վերաբերյալ մտահոգություններից, որը նշված է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) առաջընթացի զեկույցում:
Վերջին 15 ամիսների ընթացքում հիմնարար ազատությունների հարցում չարաշահումների և սահմանափակումների ընդգծված աճ է նկատվում, հատկապես, երբ այդ երկիրը պատրաստվում է նախագահական ընտրությունների»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու