Իրավունք 11:00 18/06/2013

Ի՞նչ է կատարվում «Կիլիկիա» առևտրի կենտրոնի շուրջ. Անհատ ձեռներեցները շարունակում են բողոքել

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

«Կիլիկիա» առևտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ, իսկ այնտեղ տաղավարներ վարձակալած մարդիկ` բարձրաձայնել իրենց խնդրի ու ամեն օր կրած վնասների մասին:

Էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Նալբանդյանը Panorama.am-ին հայտնեց, որ «ԼԱՆ» ՍՊԸ-ին տրվել են առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաներ: Գործակալության պետը պաշտոնական գրություններ է ուղարկել Պետական եկամուտների կոմիտեին ու դատական դեպարտամենտին` ստանալու «ԼԱՆ» ՍՊԸ գործունեության կասեցման որոշման հիմքերը և տեղեկություններ, հաստատվել է, արդյոք ընկերության կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը:

«Եթե որևէ տվյալներ ունեն, մեզ էլ տրամադրեն, որպեսզի իմանանք մեր հետագա գործունեությունն ինչ է լինելու»,-ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով, օրենքով չի արգելվում սնանկ ճանաչված ընկերությանը լիցենզիա տրամադրել, իրենք տրամադրել են, սակայն ընկերությունը պետք է բավարարեր նաև մեկ այլ պայման` ունենար դատարանի կողմից հաստատված առողջացման ծրագիր:

Առողջացման ծրագիրը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է, ընկերությունն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում:

«ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող առևտրի կենտրոնում տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների կողմից Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նամակ են հղել, որտեղ տեղեկացնում են իրենց խնդրի մասին ու պահանջում արդարացի լուծում:

«Թվով 118 անհատ ձեռներեցներս նախկինում առևտուր ենք իրականացրել «Հրազդանե տոնավաճառում: 2013թ. սկզբին տեղեկացել ենք, որ «Հրազդանե տոնավաճառի տարածքում քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, իսկ հարևանությամբ գտնվող ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի թիվ 79 և 80 շինություններում արդիական պայմաններով կազմակերպված, «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող տոնավաճառի տարածք է առկա: Միևնույն ժամանակ տեղեկացել ենք, որ «ԼԱՆ» ՍՊԸ-ն գտնվում է սնանկության գործընթացում, բայց առողջացման ծրագրի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Մենք դիմեցինք ընկերության սեփականատիրոջն ու սնանկության գործով կառավարչին և առողջացման ծրագրի շրջանակներում համատեղ փոխշահավետ համաձայնության եկանք: Արդյունքում տեղափոխվեցինք այդ տարածք: Սնանկության գործով կառավարիչը դիմել և «Լան» ՍՊԸ-ի անվամբ 18.05.2013թ-ին ստացել է լիցենզիա (թիվ 000119 և թիվ 000120), այնուհետև այդ լիցենզիաների հիման վրա պայմանագրեր (թիվ ԵԿԴ/0079/04/09 սնանկության գործով 20.05.2013թ. թվագրված որոշման դեմ բերված բողոքին կից ներկայացված են) ենք կնքել «ԼԱՆ» ՍՊԸ-ի հետ, դիմել հարկային մարմնին, ստացել ՀԴՄ-ներ ու տեղափոխվել նշված տարածք, որտեղ առևտրային գործունեություն իրականացնելու համար ստեղծված են բոլոր բարեկիրթ և բարենպաստ պայմաններ»:

Ըստ նամակի, սակայն Երևանի Կենտրոնի դատարանի նախագահի ինչ-որ գրության հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստել և 01.06.2013թ. նշված վարչության ողջ անձնակազմն ու օպերատիվ վարչության աշխատակիցները զննության պատրվակով մտել են տոնավաճառի տարածք և սկսել են կնքել տաղավարները:

«Փաստացի մեր ունեցվածքը արգելանքի տակ հայտնվեց, մեզ արգելվեց առևտուր իրականացնել: Այդ կերպ վնաս է հասցվել նաև պետական բյուջեին՝ գործունեություն չիրականացնելու պայմաններում հարկեր չվճարելու պատճառով»,-Վճռաբեկ դատարանի նախագահին ուղղված նամակում նշում են նրանք:

Նամակում նշված է, որ «ԼԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով Կենտրոնի դատարանը 20.05.2013թ. թվագրված որոշում է կայացրել, որով արգելվում է տոնավաճառի գործունեությունը, բայց այդ որոշումը 30.05.2013թ. բողոքարկվել է և գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, սակայն բողոքը քննության չի առնվում:

«Վերը նշվածից ակնհայտ է, որ այդ բողոքի քննության հարցում մենք շահագրգիռ անձինք ենք հանդիսանում և բողոքի քննության ուշացման յուրաքանչյուր օրն անգամ մեզ համար էական է` մենք պարտավորություններ ունենք բանկերի, մատակարարների և պետբյուջեի նկատմամբ, որոնց չկատարման դեպքում տվյալ պարտավորություններին ավելանում են տույժ-տուգանքները: Մենք պահանջում ենք, որպեսզի թողեն մենք մեր երկրում աշխատենք, հակառակ դեպքում, թող մեզ համար տոմս առնեն, մենք թողնենք անվերադարձ գնանք: Մենք այժմ գնալու հնարավորություն էլ չունենք»,-գրում են նրանք:

Վճռաբեկ դատարանի` Արցախում գտնվող նախագահն առայժմ նամակին չի արձագանքել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ՊԵԿ քննչական վարչությունում նյութերը սկսել են նախապատրաստել ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հաղորդման հիման վրա:
Տրամադրած տվյալների համաձայն, 2010-ի փետրվարի 22-ին սնանկ ճանաչված «Լան» ՍՊ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանն առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ 000119 և 000120 լիցենզիաները և այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին թվով 118 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է առևտրի իրականացման վայրում մատուցման մասին պայմանագրեր և վարձակալության հանձնել «Լան» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարները:

Լիցենզավորման գործակալության պետ Ա. Նալբանդյանը «ԼԱՆ» ընկերության կողմից` լիցենզիան մեկ այլ ընկերությանը պայմանագրային հիմունքներով հանձնելու վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունի: Ասում է, եթե նման բան է տեղի ունեցել, ապա դա «Լիցենզավորման մասին» օրենքի խախտում է:

ՊԵԿ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ 2013թ. մայիսի 20-ին «Լան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:

Ըստ ՊԵԿ տրամադրած տեղեկատվության, առանց դատարանի համապատասխան որոշման կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կատարվել է գործունեության վերսկսման գործնական նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաները և այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը վերսկսելու թույլտվությունը ստանալու դեպքում` իրավասու կլիներ վերսկսման ծրագրի շրջանակներում իրականացնել համապատասխան առևտրային գործունեություն:

«2013թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է կառավարիչ Խ. Նազարյանի միջնորդությունը` «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին: Ներկայումս «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը կասեցված է, հետևաբար 2013թ. մարտի 20-ին կնքված պայմանագիրը չի հանգեցնում որևէ իրավաբանական հետևանքների»,-նշում են ՊԵԿ-ից:

Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած պարզաբանման մեջ նաև նշվում է, որ «Լան» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի կառավարելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը` «Լան», «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացնելը չեն բխում ՀՀ-ում գործող օրենքների պահանջներից:

«Այսինքն` «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունը, չունենալով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, 2013թ. մայիսի 19-ից զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներ:

«Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար 2013թ. հունիսի 3-ին հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության աշխատակիցներին կատարել պետությանը պատճառված վնասի հաշվարկ:
2013թ. հունիսի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչությունից ստացվել է «Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի ընկերությունից ենթակա է պետական բյուջե գանձման առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի համար գանձվող պետական տուրքի` 1.000.000 դրամի տասնապատիկի չափով: Երկու հասցեի համար այն կկազմի 20.000.000 դրամ, ինչպես նաև խախտումներ կատարած անձից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, այն է` 2.000.000 դրամ, որն էլ համարվում է պետությանը հասցված վնաս:
«Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում պետությանը խոշոր չափի` 2.000.000 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ 2013թ. հունիսի 4-ին հարուցվել է հ.83106813 քրեական գործը, և կատարվում է նախաքննություն»,-հայտնում են ՊԵԿ-ից:

Իսկ ձեռներեցները այս ամենի մեջ մեղադրում են դատավոր Ռուբեն Վարդազարյանին:
«Դրանց նմանների պատճառով է, որ հիմա հայերը Հայաստանից, ոչ թե արտագաղթում են, այլ գաղթում են: Դրանց նմանների պատճառով է, որ երկրումս մարդ չի մնում, էս տեմպերով որ մի քանի տարի հետո էս նույն սրահը ինձ ձրի էլ տան, մեկ է չեմ աշխատի, որովհետև առևտուր անող էլ չի մնա: Դա՞ է դրանց ուզածը: Մի հոգու պատճառով ինչի՞ համար հիմա 350 հոգի պիտի թքի ամեն ինչի վրա ու գնա, ինչի՞ համար: Ես 3 երեխա ունեմ, հետո էլ ասում են երեխաներ ունեցեք: Ունենանք, որ սենց պահենք: Իմ երեխաները սոված են քնում, իսկ Ռուբեն Վարդազարյանը երևի սնունդը աղբամաննա լցնում»,-դժգոհում են ձեռներեցները:

Նշենք, որ այս պահին խմբագրությանը հայտնի չէ «ԼԱՆ» ընկերության կողմից ներկայացված առողջացման ծրագրի` դատարանի կողմից մերժելու հիմքը:

Շարունակելի…



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}