Լևոն Ղազարյան. Պետք էր քայլեր ձեռնարկվեր «Արմավիայի առողջացման» ուղղությամբ
Շատ կարևոր հանգամանք է, որ օդային փոխադրումների բնագավառը ազատականացվում է, խոսվում է երեք ազգային փոխադրողների մասին: Բնագավառի ազատականացման հետևանքով կիջնի նաև ինքնաթիռի տոմսի արժեքը: Ասուլիսում նման դիտարկում արեց Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը:
Ըստ նրա, «Արմավիայի» հանգամանքը թույլ չէր տալիս, որ ինքնաթիռի տոմսի արժեքն իջեցվեր:
Նա որպես ազգային ավիափոխադրողների հավանական ընկերություններ է համարում «Էյր Արմենիա», «Հայկական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունները, որոնք ունեն թռիչքներ կազմակերպելու փորձ:
Ըստ Լ. Ղազարյանի, նախ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը կհայտարարի տենդեր, իսկ երբ ընկերությունները հաստատվեն, նրանք պետք է նախ տեխնիկապես հզորանան, մի քանի անհրաժեշտ քայլեր պետք է կատարեն ու հաջորդ տարվա կեսերից հազիվ կարողանան արդեն թռիչներ կատարել:
Լ. Ղազարյանը համոզված է, որ հայկական ավիաընկերությունները մրցունակ են արտասահմանյան ընկերությունների հետ: Ըստ նրա, եթե երեք տեղական ավիափոխադրողներ լինեն, տոմսերը կվերադառնան իրենց հին մակարդակին:
Ի դեպ, նրա կարծիքով, պետք էր քայլեր ձեռնարկվեր «Արմավիայի» առողջացման ուղղությամբ:
Նախորդող նորություններ` Հաստատվեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը
Աշխատելն այլևս անհնար է. «Արմավիա»-ն դադարեցնում է չվերթները ես ուշանում եմ ուղղակի