Մեսսիի հարկային գործը կարող է ներառել նաև 2010-2012 թթ. ժամանակահատվածը
Դատախազությունը շարունակում է հետաքննել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործը: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը և նրա հայրը մեղադրվում են այն բանում, որ 2007, 2008 և 2009 թթ. հարկային մարմիններից թաքցրել են 4,1 մլն եվրո` Բելիզեում ու Ուրուգվայում գրանցված ընկերությունների միջոցով վաճառելով ֆուտբոլիստի կերպարի օգտագործման իրավունքները: Սակայն դատախազությունը չի բացառում, որ հարկային հանցագործություններ կատարված լինեն նաև 2010, 2011 և 2012 թթ.:
Կատալոնյան ակումբի ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ հավատում են ֆուտբոլիստի անմեղությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները