Պահանջեք դրամարկղային կտրոն ավտոկայանման համար վճարելու դեպքում
Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոկայանատեղիների համար նախորդ տարի հայտարարված միջազգային մրցույթը վերջին փուլում է: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին հայտնեց, որ արդեն այս ամսվա վերջ կամփոփվեն արդյունքներն: Այս պահին քաղաքապետարանի ներկայացուցիչը չկարողացավ ասել, թե ի՞նչ և քանի՞ կազմակերպություններ կամ անհատներ են մասնակցել հայտարարված մրցույթին:
Քաղաքապետարանում հույս ունեն, որ մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո Երևանում կլինեն հստակ կանոնակարգված ավտոկայանատեղիներ:
Մինչ հայտնի կլինեն մրցույթի արդյունքները, քաղաքապետարանից վստահեցնում են, որ մշտական աշխատանք է տարվում ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումները բացառելու նպատակով:
«Մեքենան կայանելու համար վճարման դեպքում վարորդը պարտավոր է պահանջել, որ իրեն տրամադրեն իր հաշվիչ դրամարկղային կտրոնը: Քանի որ նրանք ըստ էության խուսափում են հարկերի վճարումից, դրամաշորթություն է` ըստ էության»,-ասաց քաղաքապետարանի վարչության պետը:
Վարորդների շրջանում անցկացրած մեր փոքրից հարցախույզը ցույց տվեց, որ նրանցից ոչ մեկ որևէ անգամ վճարած հիմնական 200 դրամների համար կտրոն չի պահանջել ու չի ստացել: