«Սպայկա» ընկերությունը գյուղացուց ծիրանը կմթերի 1 կգ-ն 500 դրամով
Արարատի մարզ մեկնած գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Սպայկա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մեկ կիլոգրամ ծիրանը մթերել 500 դրամով:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի են դուրս եկել` դժգոհություն հայտնելով, որ արտահանողները իջեցրել են ծիրանի մթերման գինը: Գյուղացիների խոսքով, 12-13 կիլոգրամանոց արկղը նրանք հաշվում են 10 կգ, բացի դրանից էլ նախկին 5000 դրամի դիմաց սկսել են մթերել 4000 դրամով:
«Վաղվանից արդեն «Սպայկա» ընկերությունը կսկսի մթերել` 1 կգ-ն 500 դրամով: Հիմա բանակցություններ ենք տանում այլ արտահանողների հետ, որ այդ գնի սահմաններում իրականացնեն մթերումը»,-ասաց փոխնախարարը:
Նախորդող հրապարակումներ`
Բողոքի են դուրս եկել Արտաշատի գյուղերի բնակիչները
Գյուղացին ինֆարկտի է հասել. Ծիրանը քաղել է, տանող չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում