Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում մոտ հարյուր հասցեների խուզարկություն է անցկացրել` կապված բողոքի ակցիաների հետ, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Ինչպես փոխանցում է NTV հեռուստաընկերությունը, նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել նաև Անկարայում, որտեղ 25 մարդ է ձերբակալվել, Ադանայում` 28 մարդ և Էսքիշխերիում` 13 մարդ:
Խուզարկություն է անցկացվել նաև «Atilim Gazetesi» թերթի և «Etkin Haber Ajansi» լրատվական գործակալության խմբագրություններում:
Նշենք, որ նախօրեին ոստիկանությունը Ստամբուլում կրկին մահակներ ու արցունքաբեր գազ էր կիրառել` ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Ոստիկանության ու ցուցարարների միջև ընդհարումները չէին դադարել նաև ոչ աշխատանքային օրերին:
Ստամբուլում բողոքավորների մի խումբ գրոհել էր Թուրքիայի ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության տարածքային գրասենյակ: Նրանք ի աջակցություն վարչապետին ու կառավարությանը, կարգախոսներ էին վանկարկել` ջարդելով մի քանի պատուհան: Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու