Թուրքիայում ցուցարարներին ցրելու համար կարող է գործի դրվի բանակը
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը հայտարարել է, որ եթե Թուրքիայի ոստիկանության ուժերը բավարար չլինեն Գեզի այգու համար պայքարող ցուցարարներին ցրելու համար, ապա գործի կդրվեն նաև երկրի զինված ուժերը:
Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
«Մեզանից պահանջվում է դադարեցնել օրենքից դուրս անցկացվող ցույցերը: Եթե բավարար թվով ոստիկաններ չլինեն, բանակն էլ գործի կանցնի: Օրենքը թույլ է տալիս նման իրավասություն կիրառել»,- նշել է Առինջը:
Փոխվարչապետը հայտարարել է, որ ոստիկաններն օգտվելու են իրենց տրված բոլոր լիազորություններից, և ոչ ոք դրանից չպետք է բողոքի, իսկ ոստիկաններին քննադատողները, նրա խոսքով, հենց քաղաքները ոչնչացնողներն են:
«Ցույցերը Գեզի այգուն վերաբերող բողոքների, ինչպես նաև օրենքի սահմաններից դուրս են եկել: Դրանք, հնարավոր է, շարունակվեն այլ փողոցներում և թաղամասերում: Այս դեպքում ցույցերն անմիջապես կկասեցվեն, իսկ պատասխանատուների նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի: Ես կարծում եմ, որ 20 օր առաջ սկսված անմեղ ցույցերն արդեն ամբողջովին դադարել են»,- նշել է փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են