Գոհար Վեզիրյան. Ափսոսում եմ, որ սխալ բառ եմ օգտագործել, տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը
Լրագրող Գոհար Վեզիրյանն արձագանքել է այսօր ԱԺ միջանցքում իր և Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի մասնակցությամբ միջադեպին:
Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը թողել է հետևյալ գրառումը.
«Իմ գործընկերներին անչափ շնորհակալ եմ լրագրողական համերշխության համար:
Խախտել եմ լրագրողական էթիկան, թե՞ ոչ` այս պահին բացարձակ անկարևոր է: Որևէ մեկին թույլ չեմ տա վիրավորելու արժանապատվությունս: Ուղղակի ափսոսում եմ, որ սխալ բառ եմ օգտագործել: Երևի տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը:
Ինչ վերաբերվում է մնացած ավել-պակաս քննարկումներին` շնորհակալություն բոլորից: Դուք բոլորդ ինձ պարտավորեցնում եք շարունակել աշխատել այնպես, ինչպես դա արել եմ մինչ այժմ»:
Նախորդող հրապարակում`
«Ես կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել». Մանուկյանի ու Այվազյանի միջև ԱԺ-ում վեճ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան