Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել
Գործարար Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել օֆշորային սկանդալի կապակցությամբ նամակ է գրել այդ մասին հրապարակած «Հետք» կայքէջին ու ՀՀ գլխավոր դատախազությանը: Նամակը կազմված է 5 էջից:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում վարչապետն անդրադարձել էր իր անվամբ օֆշորային գոտում ընկերության գոյության մասին լուրերին և ասել, որ ցանկացած մարդ էլ կարող է ցանկացած մարդու անունով կազմակերպություններ գրանցել:
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի և նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտարարվել է երեկ:
Լուսանկարը` «Հրապարակ»-ի
Վարչապետը` օֆշորային գործարքի մասին. «Նման անհեթեթություն իմ մտքով չէր էլ կարող անցնել»
Գործարար Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում է կայացվել