Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ողջ գիշեր բախումներ են եղել. կան վիրավորներ
Ցույցերը Թուրքիայում չեն դադարում: Չեն դադարում նաև ընդհարումները ցուցարարաների և ոստիկանական ուժերի միջև: Տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի դուրս եկած Թուրքիայի քաղաքացիները որոշ վայրերում դիմադրություն են ցույց տալիս ուժայինների գործողություններին: Այս գիշեր նման բախում է եղել Էսքիշեհիր քաղաքում:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` մինչև լուսադեմ փողոցային մարտեր են ընթացել ցուցարարների ու ոստիկանների միջև: Կան վիրավորներ: Նրանց թվում է նաև մի ոստիկան, ով գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել ցուցարարների նետված քարերից: Ավելի քան 5.000 ցուցարարներ Էսքիշեհիրում բողոքի քայլերթի էին դուրս եկել` պահանջելով կառավարության հրաժարականը և վանկարկելով «Ամեն տեղ Թաքսիմ է» կարգախոսը:
Այնուհետև նրանցից մի քանի հարյուրը փակել են «Էսփարք» առևտրի կենտրոնին հարակից փողոցը և կանգնեցրել երթևեկությունը: Ոստիկանության արագ արձագանքման ուժերը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ օգտագործելով փորձել են ցրել ցուցարարներին և վերականգնել երթևեկությունը: Նշվում է, որ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Դրա հետևանքով մեկ լրագրող վնասվել և հոսպիտալացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են