Ինչո՞վ կզբաղվի Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնավարման ավարտից հետո
«ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնավարման ավարտից հետո հիմնադրամ կստեղծի»,-այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության համաձայն՝ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է պաշտոնավարման ավարտից հետո իր թիմակիցների հետ ստեղծել մի հիմնադրամ, որը կկրի «Բահար» (գարուն) անունը: Սակայն, դեռևս հայտնի չէ, որ սույն հիմնադրամը ինչ ոլորտներում է իր գործությունեությունն իրականացնելու, սակայն Թեհրանի Վալի Ասր պողոտայում գտնվող «Վանաք» հրապարակում հիմնադրամի համար արդեն հատկացվել է չորսհարկանի մի կառույց:
Հոդվածի հեղինակը հավելում է, որ ԻԻՀ նախկին նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին էլ իր պաշտոնավարման ավարտից հետո ստեղծել էր «ԲԱՐԱՆ» հիմնադրամը:
Նախորդող հրապարակում՝
Մահմուդ Ահմադինեժադը կպաշտոնավարի մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը
Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են դատարան (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու