Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին»,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Արամ 1-ին կաթողիկոսի ուղերձում մասնավորապես նշվում է. «Ուրախութեամբ ողջունում ենք Ձեր ընտրութիւնը` իբրեւ նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան:
Արդարեւ քաջածանօթ ենք Իրանի դիմագրաւած մարտահրաւէրներուն: Վստահաբար, պետական կառոյցներուն մէջ Ձեր կուտակած երկար տարիներու հարուստ փորձառութեամբ ինչպէս նաեւ Ձեր բարեկարգչական ծրագիրներով Իրանի Իսլամական Հանրապետութեան առջեւ պիտի բանաք դէպի առաւել բարգաւաճում ու յառաջդիմութիւն առաջնորդող նոր ճամբաներ ու հորիզոններ:
Ինչպէս գիտէք, հայ համայնքը Իրանի մէջ երկար դարերու պատմութիւն ունի: Ան անբաժան մասն է իրանեան հայրենիքին` պահելով հանդերձ իր առանձին ինքնութիւնը եւ կրօնական ու համայնքային կառոյցները: Մենք լաւատեղեակ ենք հայ համայնքին հանդէպ Ձեր ունեցած դրական ու բարեացակամ վերաբերմունքին: Վստահ ենք, որ մեր համայնքը վերանորոգ նւիրումով Ձեր առաջնորդութեամբ պիտի շարունակէ իր ամբողջական ու գործօն մասնակցութիւնը բերել Իրանի ծաղկման աշխատանքներուն:
Կաղօթենք առ Աստւած, որ Ձեզի շնորհէ առաւել իմաստութիւն, առողջութիւն ու կորով՝ Իրանի ազնիւ ժողովուրդին կողմէ Ձեզի վստահւած առաքելութեան մէջ»:
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Իրանահայ համայնքի պահանջներն ու անկնկալիքները Իրանի նորընտիր նախագահից
Արամ 1-ին կաթողիկոս. Իրանում բնակվող հայերը խաղաղ գոյակցում են մուսուլմանների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին