Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Սուրետ Հուսեյնովի կողմից նախաձեռնված «Գյանջայի իրադարձությունների» ակտիվ մասնակից, N զորամասի նախկին հրամանատար, պահեստազորի գնդապետ Իսա Նազար օղլու Սադիհովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Vesti.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության կողմից Սադիհովի դեմ քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 341.3 հոդվածի հատկանիշներով (հրամանատարի կողմից ծառայողական պարտականությունների կամ դիրքի չարաշահում, որն իրականացվել է պատերազմի ժամանակ կամ մարտական իրավիճակում):
Դեպքի առթիվ այս պահին հետաքննություն է իրականացվում:
2001թ.-ից Նորվեգիայում բնակվող և վերջերս Թուրքիա այցելած Սադիհովը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին և նպատակ ունի մոտակա ժամանակներս այցելել Բաքու:
Նրա խոսքերով, անհրաժեշտության դեպքում նա կարող է անդամագրվել ընդդիմադիր Ազգային խորհրդի մեջ, որը ստեղծվել է Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ի. Սադիհովը 1992թ.-ին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը`արևմտյան ուղղության վրա մարտական գործողությունների գծով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու