Բ. Սահակյան. Արցախի հարավ-արևելյան թևն ունի բոլոր նախադրյալներն ողջ տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավ-արևելյան թև և անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արևելյան թևի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արևելյան թևի զարգացման կարևորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են