Կ. Բեքարյան. Համանախագահների մոտ կա ընկալում, որ բանակցային գործընթացը առանց Ղարաբաղի մասնակցության չի կարող արդյունավետ լինել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ կա ընկալում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը առանց Ղարաբաղի մասնակցության չի կարող արդյունավետ լինել: Այս մասին անդրադառնալով Հյուսիսիռլանդական Էնիսկիլենում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը`Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը:

Նրա դիտարկմամբ, հայտարարության տեքստում համանախագահ երկրների ղեկավարները կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին: Փորձագետի խոսքով, ընդհանրապես երկու կողմերին ուղղված կոչերում չի օգտագործվում «բոլոր կողմեր» արտահայտությունը:

«Տեքստի մեջ մի քանի անգամ կա կողմեր արտահայտությունը՝ առանց նշելու, թե որ կողմերին է խոսքը վերաբերում և ընդամենը մեկ անգամ ուղղակի անդրադարձ Հայաստանին ու Ադրբեջանին: Սակայն հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը վերահաստատելու կոչը ուղղվում է «բոլոր կողմերին»: Այսինքն՝ շատ հստակ է համանախագահների համար երրորդ կողմի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի առկայությունը »,- նշեց Կ. Բեքարյանը:

Համեմատություններ անցկացնելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կողմից մինչ այս ընդունված հայտարարությունների միջև՝ փորձագետը փաստեց, որ վերջին հայտարարությունը տրամաբանական շարունակությունն է նախորդ չորս հայտարարությունների, որում փորձ է արված որևէ կերպ նախորդների տրամաբանությունը չխախտել:

Ինչ վերաբերում է հայտարարության տեքստում արված շեշտադրումներին՝ Կ. Բեքարյանը առանձնացրեց մի շարք առանձնահատկություններ:

«Հայտարարության մեջ կարծես թե զգացվում է ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների մոտ որոշակի հիասթափության էլեմենտ, հիասթափություն այն ակնկալիքներում, որ գործընթացը պետք է ավելի արագ ընթանար, քան ընթանում է այսօր: Մի կողմից հայտարարությունը իրենով խթանում է, որ բանակցային գործընթացը դրական դինամիկա արձանագրի, և մյուս կողմից նպատակ ունի կանխարգելել հնարավոր ավելի մեծ էսկալացիան և ռազմական գործողությունները: Եթե մինչ այս կոչ էր արվում կողմերին հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում գործել, ապա այժմ հարցը հասել է նրան, որ վերահաստատման պահանջ է դրվում»,- նկատեց փորձագետը:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ համանախագահ երկրների ղեկավարները փորձեցին թե հակամարտող կողմերին, թե ողջ միջազգային հանրությանը ցույց տալ, որ մադրիդյան սկզբունքների մահանալու մասին խոսակցությունը վաղաժամ է, քանի որ հայտարարության մեջ ուղղակի հղում կա նախորդ չորս հայտարարություններին:

«Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ արդեն ինչ-որ նոր փաթեթի խնդիր է դրված և այլն: Նրանք հայտարարությամբ ամրագրեցին, որ բանակցությունները դեռևս ընթանում են և պիտի ընթանան այդ հիմնական սկզբունքների շուրջ, որ ամրագրվել են նախորդ հայտարարություններում»,- ասաց Կ. Բեքարյանը:

Նա կարևորեց հայտարարության տեքստում ռազմատենչ հռետորաբանության անընդունելիության ամրագրումը և կողմերին ուղղված կոչը, որ վերջիններս իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Նա փաստեց, որ այդ կոչն այս անգամ արվում է ավելի խիստ տոնայնությամբ:

«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այս իմաստով «ամենա աչքի ընկնողը» եղել և մնում է Ադրբեջանը: Ի դեպ Ադրբեջանը գործում է այդ կոչին հակառակ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մասով: Գործողություններն են Սաֆարովի դեպքը և այլն, իսկ հայտարարությունները հնչում են ամեն օր: Այսինքն՝ հստակ կարելի է արձանագրել, թե ինչի մասին է խոսքը` ըստ համանախագահների»,- ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով հայտարարության մեջ ամրագրված այն պնդմանը, որ նախորդ հայտարարությունների դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, «քանի որ ցանկացած փորձ նախապատվությունը տալ դրանցից մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը», Կ. Բեքարյանը կրկին կասկած չհայտնեց, թե ում է ուղղված այդ կոչը:

«Ադրբեջանը տոռպեդահարել է երեք սկզբունքներից երկուսը՝ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի չկիրառումը, այս սկզբունքը Ադրբեջանը տոռպեդահարում է պրակտիկայում, երկրորդը անուղղակի է տոռպեդահարում՝ ինքնորոշման իրավունքը, երբ բանակցություններում պայմանավորվում է մեկ բան, սակայն սեփական հանրությանը ներկայացվում է այլ սկզբունք, թե կարգավորումը միայն տարածքային ամբողջականության մեջ պետք է դիտվի»,- շեշտեց փորձագետը:

Նա նաև հավելեց, որ համանախագահ երկրների ղեկավարների այդ հայտարարությունը որոշակի ազդակ է նաև Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում, երբ նախընտրական շրջանում սեփական հանրությանը հաճոյանալու համար կկոշտացվի ռազմական հռետորաբանությունը:

«Այս հայտարարությունը նաև այդ իմաստով Ադրբջանին ուղղված զգոնության կոչ է իր մեջ պարունակում»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:
 

Նախորդիվ`

Հ.Նաղդալյան. Նախագահների հայտարարությունը միանշանակ հակաադրբեջանական հայտարարություն է

Միջնորդներն օրակարգի փոփոխություն չեն նախատեսում. Պետք է համաձայնեցվեն հիմնարար տարրերը

«Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը». Նալբանդյանի մեկնաբանությունը` համատեղ հայտարարության վերաբերյալ

Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության. ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ 5-րդ հայտարարությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}