Քաղաքացիական խռովությունները Թուրքիային շուրջ 50մլն դոլարի վնաս են հասցրել
Վերջին 20 օրերին Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող իրադարձությունները պետությանը 100 միլիոն թուրքական լիրայի (շուրջ 50 մլն դոլար) վնաս են հասցրել: Միայն Անկարայում, համաձայն քաղաքապետարանի հաշվետվության, տեղի ունեցած ցույցերի, բախումների հետևանքով քաղաքին հասցվել է շուրջ 17 միլիոն լիրայի վնաս:
«Ermenihaber.am»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով կուսակցական ժողովում, հայտարարել է, որ այդ դեպքերի պատճառով առաջին հերթին տուժում է Թուրքիայի սոցիալապես անապահով բնակչությունը:
«Սրանք ու՞մ փողերն են: Ժողովրդինը չե՞ն: Ի՞նչ է, այստեղ աղքատները, պանդուխտները իրավունք չունե°ն: Ու՞ր է, որ դուք այդ մարդկանց կողմից եք: Ձեզ ի՞նչն է անհանգստացնում: Ինչու՞ եք ամեն տեղ իմ արհեստավորին ու առևտրականին անհանգստացնում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում