Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը դեռևս որոշված չէ
«Հայկական ժամանակը» գրում է, որ խոսակցություններն այն մասին, թե Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական «Լիվերպուլ», չեն հաստատվում։ Ըստ լուրերի՝ նշվում է նաև գումարը, որ «Լիվերպուլը» պատրաստ է վճարել «Շախտյոր»-ին՝ հայ ֆուտբոլիստի համար. ըստ անգլիական կայքերից մեկի՝ Մխիթարյանի տրանսֆերը կազմում է 32 միլիոն եվրո։ Թե այս, թե Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու մասին լուրերը դեռևս հաստատ չեն. Թերթը գրում է, որ բանակցություններ են ընթանում, և արդյունքներն ամենայն հավանականությամբ պարզ կդառնան 2 օրից։