ԲՀԿ-ին ընդդիմության վերածելու գաղափարը տապալվել է
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների`Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ կատարած այցից հետո կուսակցության վերնախավում խոսվում է, որ կրկին հենց իրենք են համարվում ամենահեռանկարային և հեղինակավոր ընդդիմադիր ուժը, քանի որ ամերիկացիները հասկացել են, որ ԼՏՊ-ի հետ հույսեր կապելն այլևս հնարավոր չէ, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ընդդիմության վերածելուն, ապա այն փայլուն տապալվել է: Ասում են, թե ուղևորության ընթացքում նաև հավաստիացումներ են եղել, որ շոշափելի ֆինանսական աջակցություն է ապահովվելու «Ժառանգությանը»: