Ժելիբտեր. Orange-ը կանի իր հնարավորության սահմաններում ամեն ինչ՝ այս համակարգի արագ ու որակով ներդրմանն աջակցելու համար
Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության:
Այսօր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է այն փոփոխությունները, որ այդ ծառայության ներդրման արդյունքում տեղի կունենան Հայաստանի շարժական կապի շուկայում և բաժանորդների համար:
Ֆրանսիս Ժելիբտերը մասնավորապես նշել է. «Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում, որտեղ ներդրվել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, շուկան մեծապես բարելավվել է, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառողները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազատություն: Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաստանում այս ծառայության ներդրմանը, և մենք գիտենք, որ ծառայության մեկնարկից հետո բաժանորդների համար օպերատոր ընտրելու հիմնական չափանիշները լինելու են ծառայության ու սպասարկման որակը, քանի որ բաժանորդները կկարողանան ընտրել իրենց ցանկացած օպերատորին և միաժամանակ պահել իրենց ներկա հեռախոսահամարը»:
Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ընթացակարգի՝ երեք օպերատորները պետք է ստեղծեն համատեղ ընկերություն և միասնական տվյալների բազա, որպեսզի կարողանան գործարկել այս ծառայությունը 2014թ. հունվարի 1-ին:
«Orange-ը կանի իր հնարավորության սահմաններում ամեն ինչ՝ այս համակարգի արագ ու որակով ներդրմանն աջակցելու համար՝ մասնավորապես կիսվելով իր և Orange Խմբի փորձով», հավելել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան