Միջնորդներն օրակարգի փոփոխություն չեն նախատեսում. Պետք է համաձայնեցվեն հիմնարար տարրերը

Հյուսիսիռլանդական Էնիսկիլենում նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն ընդունեցին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հերթական համատեղ հայտարարությունը:

Մինչ այդ նման մակարդակով հայտարարություններ էին ընդունվել 2009 թվականի հուլիսի 10-ին իտալական Աքվիլայում թվականի հունիսի 26-ին կանադական Մուսկոկայում, 2011 թվականի մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլում , ինչպես նաև 2012 թվականի հունիսի 19-ին մեքսիկական Լոս Կաբոսում: Փաստորեն՝ Էնիսկիլենի հայտարարությունը պետությունների ղեկավարների մակարդակով արված թվով հինգերորդ համատեղ հայտարարությունն է:

Առաջին դիտարկումը, որ պետք է անել՝ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունների հստակ բաժանումն է՝ մինչև Դովիլ և Լոս Կաբոսից հետո: Բաժանման հիմքում ամենևին էլ ձևը չէ, որ պայմանավորված է փաստաթղթերը ստորագրող անձանցով (մինչ 2012-ը ստորագրող եռյակը Օբամա-Մեդվեդև-Սարկոզին էր, իսկ դրանից հետո՝ Օբամա-Պուտին-Օլանդ): Թեև ձևն էլ անկարևոր հանգամանք չէ, սակայն բաժանման գլխավոր հիմքը հայտարարությունների տեքստի տրամաբանությունն է. մինչև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը եղած հայտարարություններում համանախագահները պահպանում էին լավատեսական մոտեցում, անգամ ինչ-որ տեղ քաջալերում և օժանդակություն էին հայտնում մոտալուտ ակնկալվող համաձայնությունների դեպքում, իսկ ահա Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո եղած տեքստերում առկա է մտահոգություն և նախազգուշացում՝ իրավիճակն էսկալացիայի տանելու դեպքում հնարավոր հետևանքների մասով:

Այս առումով նախօրեին Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը բացառություն չէ: Այնտեղ, ի տարբերություն լոսկաբոսյան հակիրճ ձևակերպմանը («Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության լուծմանը, այլ միայն կերկարացնի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքը: Միայն խաղաղ բանակցային ճանապարհով է հնարավոր գտնել ելքը այս բարդ իրավիճակից և նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը»), մեկ ամբողջ պարբերություն բավականին թափանցիկ ակնարկներ են արվում պատերազմի հետևանքների մասին. «Ռազմական ուժի կիրառումը, ինչի հետևանքով էլ առաջացել է կոնֆլիկտի ներկայիս վիճակն ու անկայունությունը, չի լուծի հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկումը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի բնակչության համար և կբերի մարդկային զոհերի, հետագա ավերածությունների, փախստականների թվի աճի, մեծ ֆինանսական ծախսերի: Վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Հորդորում ենք նաև զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության էսքալացիայի: Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Անզեն աչքով էլ պարզ է, որ այս հորդորն ավելի շատ հետկազանյան տրամաբանություն ունի, քան Կազանին նախորդած շրջանի: Եվ դա պատահական չէ. Լոս Կաբոսի հայտարարությունից հետո, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնում և հերոսացում, Ադրբեջանի կողմից շանտաժի միջոցով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացի խափանում, հայկական կողմից նախահարձակ չլինելու պատրաստակամությունից հրաժարում, սպառազինությունների ահագնացող մրցավազք (այսպես կոչված՝ ծանր սպառազինությունների կուտակում) և այլն: Անցած մեկ տարվա ընթացքում տեղ գտած այս և այլ զարգացումներ, ինչպես նաև նախագահների մակարդակով երկխոսության բացակայությունը (ինչը մի կողմից բացատրվում է խոսակցության նյութի բացակայությամբ, իսկ մյուս կողմից ընտրական գործընթացներով պայմանավորված տեխնիկական ընդմիջմամբ), համանախագահներին այլ բան չի թողնում, քան զգուշացնելը հնարավոր էսկալացիայի հետևանքների մասին: Տեքստից առայժմ կարելի է առանձնացնել այն, որ համանախագահները պարզապես զգուշացնում են, որ որևէ մեկը կայծակնային հաջողության հույս թող չունենա և հնարավոր պատերազմը ծնելու է ճիշտ նույն հետևանքները, ինչն արդեն մեկ անգամ եղել է. կլինեն զոհեր, ավերածություններ, փախստականներ, իսկ հակամարտությունը չի լուծվի:
Երկրորդ կարևորագույն դիտարկումը կապված է հետևյալ պարբերության հետ. «Նախկինի պես համոզված ենք, որ վերջին չորս տարիներին մեր երկրների ընդունած հայտարարություններում ընդգրկված դրույթները պետք է արդար և հաստատուն հիմք հանդիսանան ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, քանի որ ցանկացած փորձ նախապատվությունը տալ դրանցից մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը»: Թվում է՝ սա հերթապահ դիտարկում է, որն առկա էր նաև նախորդիվ եղած գրեթե բոլոր համատեղ հայտարարություններում, սակայն գործընթացին հետևած յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել, որ այս հատվածն առավել քան արժեքավոր է:

Ինչպես հայտնի է, կազանյան տապալումից հետո շարունակվել են ելքերի որոնման աշխատանքները: Եվ այդ ընթացքում կողմերը բավականին հստակ ներկայացրել են իրենց մոտեցումները. ադրբեջանական կողմը պնդում էր, որ քանի որ չի հաջողվում համաձայնեցնել հիմնարար տարրերը, անհրաժեշտ է դրանք շրջանցել և ձեռնամուխ լինել խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը: Հայկական կողմի մոտեցումն այլ է՝ չի կարելի շրջանցել հիմնարար տարրերի համաձայնեցումը, քանզի եթե կողմերից մեկը բավարար ճկունություն չի ցուցաբերում առավել ընդհանրական ձևակերպումներ ունեցող սկզբունքները համաձայնեցնելու գործում, անիմաստ է ակնկալել կառուցողական վերաբերմունք առավել հստակ, կոնկրետ և մասնավոր ձևակերպումների պարագայում: Այլ կերպ՝ հայկական կողմը ակնարկում է, որ եթե անհնար է համաձայնություն գտնել մի քանի կետից բաղկացած փաստաթղթի դեպքում, ապա անմիաստ է դա ակնկալել գուցե հարյուրավոր կետեր պարունակող փաստաթղթի պարագայում, այն էլ այն դեպքում, որ մեծ պայմանագիրը պետք է հիմնված լինի հիմնարար տարրերի վրա:

Եվ ահա համանախագահները Էնիսկիլենում ընդունած հայտարարությամբ նշում են, որ հիմնարար սկզբունքներն ու տարրերն օրակարգում են, դրանք միասնական են և ամբողջական: Այսինքն՝ օրակարգի փոփոխություն այս մասով չի նախատեսվում: Ասել է թե՝ հայկական կողմի մոտեցումն ընկալվել է միջազգային հանրության և մասնավորապես միջնորդների կողմից: Այս ձևակերպումը հավանաբար այնքան էլ ճիշտ չէ, քանի որ միջնորդները երբեք էլ այլ մոտեցում չեն դրսևորել: Հավանաբար ճիշտ կլինի ասել, որ Ադրբեջանին չի հաջողվել հակառակում համոզել միջնորդներին, ինչում անշուշտ չի կարելի թերագնահատել նաև հայկական կողմի փաստարկների դերը:
Անմիջապես սրա հետ է կապված երրորդ կարևոր դիտարկումը: Դրա համար անհրաժեշտ է հղում անել ոչ թե համանախագահների հայտարարությանը, այլ Հայաստանի արտգործնախարարի արձագանքին , որը տարածվեց հայտարարության հրապարակումից րոպեներ հետո: Էդվարդ Նալբանդյանի հայտարարության հիմնական ասելիքն այն է, որ հայկական կողմը լիովին համամիտ է համանախագահների հետ և, ի տարբերություն միջնորդների, որոնք շարունակելով մնալ դիվանագիտական կոռեկտության սահմաններում, չի խորշում հնչեցնել իրավիճակի համար կոնկրետ պատասխանատուի անունը. «Ինչպես և Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ համաձայնության ձեռքբերման փոխարեն, Բաքվի միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չընձեռնվեց առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Հայաստանը կիսում է եռանախագահների մոտեցումը, որ անթույլատրելի է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային պայմանավորվածության ձեռք բերման ձգձգումը»։

Փաստորեն Էդվարդ Նաբանդյանը հասկացնել է տալիս, որ Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումները համընկնում են: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղից պաշտոնական արձագանքը, բացակայում է կամ՝ լավագույն դեպքում ուշանում: Հարկ է նկատել, որ Էդվարդ Նալբանդյանը նման կերպ արձագաքնել էր նաև լոսկաբոսյան հայտարարությանը: Ասել է թե՝ Հայաստանը ոչ թե համամիտ է միջազգային հանրության հետ, այլ՝ շարունակում է համամիտ մնալ: Այսինքն՝ Ադրբեջանի դիվանագիտական ու լոբբիստական ջանքերն արդյունք չեն տվել, իսկ ռազմատենչության արդյունքները մտահոգիչ պետք է լինեն հենց իր համար: Ստացվում է, որ Բաքուն պետք է մտորի՝ ինչպես համաձայնի Արցախի ժամանակավոր կարգավիճակին, իսկ հետո նաև՝ նրա բնակչության իրավականորեն պարտադիր բնույթ կրող ազատ կամարտահայտության արդյունքում սահմանվելիք վերջնական կարգավիճակին:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}