Արտասահմանում ապրող վրացիները կուսակցություն են ստեղծում
Արտասահմանում ապրող վրացիները քաղաքական կուսակցություն են ստեղծում: «Հաղթանակ» միությունը կհամալրվի նոր դեմքերով և գլխավոր նպատակը լինելու է երկրի` ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի կազմում ընդգրկվելը:
Հաղորդում է «Գռուզիա օնլայն» լրատվական գործակալությունը:
Նոր կուսակցության առաջնորդ Զվիադ Զվիադաձեն Վրաստանի ղեկավարությանը խնդրում է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որով Վրաստանի սահմաններից դուրս ապրող վրացիներին հնարավորություն տրվի նախագահի թեկնածու առաջադրել, ինչպես նաև մասնակցել խորհրդարանի ընտրություններին:
Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու