Հասարակություն 16:16 19/06/2013

«Ընթերցանության մակարդակը Հայաստանում». Անչափահասներին պետք է դիտարկել որպես ռիսկային խումբ

Հայաստանի 1067 բնակչի 37 տոկոսը վերջին հինգ տարիների ընթացքում սկսել է ընդհանրապես չկարդալ, 43 տոկոսը սկսել է համեմատաբար քիչ կարդալ, 6 տոկոսը կարդում է այնպես, ինչպես կարդացել է դրանից առաջ, 14 տոկոսը սկսել է համեմատաբար ավելի շատ կարդալ: Այս մասին են վկայում «Սենսեյ» մարկետինգի ակադեմիայի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, որն իրականացվել է 2012 թ. դեկտեմբերին Երևանում, մարզկենտրոններում և յուրաքանչյուր մարզի երկուական գյուղում:

Սոցհարցումն իրականացվել է «Գրքի հարթակ» ծրագրի շրջանակներում, որը հիմնել է Եվրոպական միությունը՝ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում: «Ընթերցանության մակարդակը Հայաստանում». ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքները ներկայացվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ:

Սոցհարցման համաձայն, մեծահասկաները առաջնահերթ են համարում գրքի՝ միտք զարգացնող, խոսք ձևավորող ազդեցությունը, իսկ երիտասարդները՝ փորձ փոխանակելու դերը: Երիտասարդները չեն ձգտում լինել ընթերցանության մոդայի հետևորդ՝ այն համարելով ցուցադրական վարքագիծ: Երիտասարդության շրջանում էլեկտրոնային նյութերը տպագիր տարբերակներից նախընտրելի են, իսկ մեծահասակների համար նախընտրելի է տպագիր գիրքը. պատճառը՝ էկրանից երկար կարդալիս հոգնում են աչքերը:

Սոցհարցման արդյունքների համաձայն, երիտասարդությունը գրեթե անծանոթ է ժամանակակից հայ հեղինակներին, պատճառը՝ գովազդի բացակայությունն է: Հարցվողները սկսել են պարբերաբար ընթերցել դպրոցական տարիներին (շուրջ 39 տոկոսը տարրական, 44 տոկոսը՝ հիմնական և ավագ դպրոցական տարիքում, 5 տոկոսը՝ դժվարացել է նշել, 6 տոկոսը նշել է, որ երբեք չի կարդացել): Այս տվյալների և մանկապատանեկան ընթերցանության ուսումնասիրոթյան համաձայն, կարելի է ենթադրել, որ անչափահասներին որպես ռիսկային խումբ պետք է դիտարկել, որի հիման վրա կարևորել մանկապատանեկան ընթերցանության խթանումը:

Ընթերցանության մակարդակը բոլոր մարզերում անկում է ապրել: Հատկապես չեն կարդում Շիրակի մարզում՝ 84 տոկոս, այս իմաստով ամենահուսալին Արագածոտնի մարզի վիճակն է՝ 59 տոկոս: Գյուղական համայնքներում ամենաբարձր տվյալն է գրանցվել վերջին 5 տարիների համեմատ ընդհանրապես չկարդացողների թվում՝ 48 տոկոս: Համեմատաբար, ավելի շատ կարդացողների թիվն ավելանում է Երևանում: Իգական և արական սեռի ներկայացուցիչները սկսել են հավասարաչափ չկարդալ՝ 76 և 74 տոկոս:

Ավելի քիչ կարդացողների 30 տոկոսը չունի մասնագիտություն, 25 տոկոսը՝ ճշգրիտ ուղղվածության մասնագետներ են, 25 տոկոսը՝ հումանիտար և հասարակագիտական ուղղվածության: Չկարդացողներն են արհեստագործությանը, մշակույթին և արվեստին առնչվողները, մասնագիտություն չունեցողները, սպասարկման, կառավարման, պետական ոլորտներում ծառայողները, ամուսնացածները:
Հարցման համաձայն, ընթերցանության անկման ամենատարածված պատճառը ժամանակի պակասն է՝ 63 տոկոս:
Ըստ հարցման, չընթերցողների 59 տոկոսը երբեք չի սկսի կամ վերսկսի կարդալ, իսկ 41 տոկոսը կարդալը հնարավոր է համարել ժամանակի առկայության դեպքում:

Տարիքային ցուցանիշի համաձայն, համեմատաբար շատ են ընթերցում երիտասարդները: Ընթերցողների 52 տոկոսը կարդում է հաճույքի, 44 տոկոսը՝ ինքնակրթության, 21 տոկոսը մասնագիտական գիտելիքների համար: 56 տոկոսը կարդում է գեղարվեստական գրքեր, 42 տոկոսը՝ տպագիր թերթ, ամսագիր, 34 տոկոսը նախընտրում է մասնագիտական գրքեր: Գեղարվեստական գրականության պարագայում 77 տոկոսն ընթերցում է դասական գրականության, որից 78 տոկոսը նախընտրում է հայ գրողներին: Ընթերցողների 95 տոկոսը նախընտրում է տպագիր գիրքը: Ընթերցողների 78 տոկոսն ունի տպագիր գրքերի գրադարան, իսկ էլեկտրոնային գրքերի գրադարան ունի միայն 11 տոկոսը:
Հայաստանում 90 տոկոսի ընթերցանության առաջնահերթ լեզուն հայերենն է:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, ըստ ոլորտի մասնագետների, ընթերցանության մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելու համար պետք է ձեռնարկվեն հետևյալ քայլերը՝ համազգային երկարաժամկետ ընթերցանության օժանդակության ծրագրի մշակում, պատանիների ինֆորմացիոն գրագիտության և ընթերցանության մշակույթի ձևավորման ու զարգացման համար գրադարանների և ուսումնական հաստատությունների ջանքերի միավորում, գրադարանային հեղինակային ծրագրերի առաջխաղացում, որոնց հիմնական նպատակն է ընթերցանությունը քարոզելու միջոցով մեծաթիվ ընթերցողների ներգրավումը, փոխադարձ տեղեկությունների համակարգի ստեղծում, գրքի և ընթերցանության հիմնահարցերով զբաղվող ընկերությունների սոցիալական համագործակցության զարգացում և պետական կառույցների ու մասնավոր հատվածի ներգրավում ընթերցանության հիմնահարցերի լուծման գործում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}