Իրանահայ համայնքի պահանջներն ու անկնկալիքները Իրանի նորընտիր նախագահից
«Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը շնորհավորել է նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին և ներկայացրել առաջարկությունների փաթեթ»,-հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը:
Ըստ «ԱԼԻՔ»-ի՝ ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորը իրանահայ համայնքի և կրոնական այլ փոքրամասնությունների անունից շնորհավորել է Հասան Ռոուհանիին՝ նախագահի պաշտոնում իր արժանի ընտրության համար:
Ռոբերտ Բեգլարյանի՝ Իրանի նորընտիր նախագահին ուղղված ուղերձի՝ իրանահայերին վերաբերող հատվածում ներկացված են հետևյալ պահանջները.
Հասարակական-քաղաքական տարբեր բնագավառներում կանանց դերակատարության մակարդակի բարձրացում
Երիտասարդների խնդիրներին յուրահատուկ և գործնական ուշադրություն
Կրոնական փոքրամասնությունների մշակութային, ուսումնական, հասարակական ու բարեգործական կենտրոնների նկատմամբ բարոյական ու նյութական հովանավորություն
Հետամուտ լինել, որպեսզի վերանան այն խնդիրները, որոնց հետ կրոնական փոքրամասնություններն առնչվում են տարբեր պետական մարմիններում՝ հատկապես կրթության նախարարությունում:Անտարակույս, կրոնական փոքրամասնություններն ունեն գիտական ու մասնագիտական կադրեր, որոնք արժանի են՝ ներգրավվելու իշխանական և վարչական բարձր մակարդակներում՝ որպես տեղակալներ կամ խորհրդականներ: Նրանց օգտագործելը կարող է ներքին ու միջազգային բեմում ևս դրական արձագանգներ ունենալ:
ԻԻՀ Մեջլիսի պատգամավորը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման փաստին, մասնավորապես նշել է. «Տարածաշրջանում և Սիրիայում թուրքական սանձարձակությունների պատճառներից մեկն է այն, որ Թուրքիան փորձում է քողարկել սեփական պատմությունը: Ես իմ խորին շնորհակալությունս հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին, որոնք բազում պարագաներում, խոր ըմբռնելով հարցի մարդկային և քաղաքական տարբեր կողմերը, առիթ են ընձեռել ոգեկոչման արարողությունների կայացման համար և արգելք չեն հանդիսացել բողոքների արտահայտման ու տեղեկատվության առնչությամբ»:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորը բարձրացրել է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
«Ցեղասպան թուրքն այսօր Հրանտ Դինք է նահատակում». Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ Իրանից (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը
Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կորդեգրի Իրանի նորընտիր նախագահը. Մեկնաբանում է իրանագետ Ա.Իսրայելյանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան