Կ. Բաղդասարյան. «Սպայկա»-ում տեղի ունեցած հրդեհը չի ազդել մթերումների, գնային քաղաքականության վրա
Մայիսի կեսերի տվյալների համաձայն, Հայաստանից արտահանվող թարմ պտուղ-բանջերեղենի ավելի քան 65 տոկոսը իրականացրել է «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությունը: Այս տվյալն ասուլիսում ներկայացրեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: «Մեր ընկերությունը լոկոմոտիվ է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից ու կարևոր տեղ է զբաղեցնում ամբողջ գործընթացներում»,- նշեց նա:
Նրա խոսքով, իրենք պտուղ-բանջարեղենի 99 տոկոսը արտահանում են ԱՊՀ երկրներ, անցյալ տարի փորձել են նաև եվրոպական շուկան: «Մեծ պահանջարկ կա հայկական պտուղ-բանջարեղենի նկատմամբ հատկապես Ֆրանսիայում, Իտալիայում: Սակայն մենք չենք շտապում մեծ քայլերով այնտեղ մտնել, քանի որ կան որակի սերտեֆիկացման խնդիրներ, որը ոչ միայն մեզանից է կախված, նաև արտադրողներից»,- նշեց Կ. Բաղդասարյանը:
Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարի խոսքով, իրենց ընկերութույունում տեղի ունեցած վթարը մեծապես կարող էր ազդել մթերումների վրա, սակայն կարողացել են մեկ ամսվա ընթացքում կրկին կազմակերպել մթերումների համար անհրաժեշտ ամեն ինչ, հունիսի 16-ից գործարկել են 1000 տոննա տարողությամբ սառանարային համալիրը, 12 օր անց կգործարկեն նաև երկրորդը:
«Ընդհանուր առմամբ, թույլ չտվեցինք, որ մեր հետ տեղի ունեցած վթարը ազդի մթերումների վրա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այն չի ազդել նաև ընկերության գնային քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով ընկերությանը հասցված վնասի չափին, Կ. Բաղդասարյանն ասաց, որ մյուս շաբաթվա ընթացքում փորձագետները նոր կներկայացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում