Վարդան Այվազյանը չի զղջում իր արածի համար (Տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ -ական պատգամավոր Վարդան Այվազյանը չի զղջում երեկ ԱԺ-ում իր մասնակցությամբ տեղի ուեցած միջադեպի ժամանակ իր կողմից արված արտահայտությունների համար: Ավելին, զղջում է, որ մի բան էլ ավել չի արել:
Թե այդ ինչում զիջեց պատգամավորը և որն էր լիելու հաջորդ քայլը հարցին` Այվազյանն այսպես պատասխանեց.
«Երեկ էլ ես սառն եմ դատել, և եթե ես իրավիճակին չտիրապետեի, ինձ թվում է` այդ միջադեպը շատ ավելի լուրջ հետևաքներ կունենար, ասենք համենայն դեպս `քննարկման առիթ կլիներ էթիկայի հանձնաժողովի համար: Ցավոք սրտի դուք լրագրողներդ չունեք էթիկայի հաձնաժողով:
«Փոշտի թանաքաման» արտահայտությունն, իր խոսքով, սովորական բառ է և այն իր մեջ համենայն դեպս հայհոյանքի որևէ իմաստ չի պարունակում:
Հարցին, ինչ գնահատական տվեցին Ձեր գործընկերներն ու կուսակիցները երեկվա միջադեպի վերաբերյալ` Վարդան Այյվազյանը ցնցող պատասխան տվեց՝ «զանգում-ասում էին զարմանում ենք ,որ քեզ տիրապետեցիր»:
Նախորդիվ` Գոհար Վեզիրյան. Ափսոսում եմ, որ սխալ բառ եմ օգտագործել, տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը
«Ես կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել». Մանուկյանի ու Այվազյանի միջև ԱԺ-ում վեճ է տեղի ունեցել (տեսանյութ)
Հեղինակ` Սյուզի Բադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան