Բ. Պիպոյան. Կաթնամթերքի գների բարձրացման մեղավորները արտադրողներն ու պետական լիազոր մարմիններն են
«Երբ սննդի շուկայում անհիմն թանկացումներ են լինում ու գինը բարձրացնող ընկերությունը որևէ խնդիր չի ունենում, պետական լիազոր մարմինների կողմից որևէ ուշադրության չի արժանանում, մյուս ընկերություններն էլ են բարձացնում»: Ասուլիսում նման դիտարկում արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր և նախագահ Բաբկեն Պիպոյանը` մասնավորապես նկատի ունենալով այն փաստը, որ, ըստ իրենց ՀԿ-ի դիտարկումների, վերջին ամսվա ընթացքում կաթնամթերքը թանկացել է 8-12 տոկոսով:
Ըստ նրա, թանկացել է այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից, մինչդեռ կաթի մթերման գինը նվազել է: «Կաթնամթերքի շուկայում գների թանկացման առաջին մեղավորներն արտադրողներն են, երկրորդ մեղավորները` պետական լիազոր մարմինները, ովքեր պետք է գործ անեին, բայց չարեցին»,- ասաց Բ. Պիպոյանը:
Լիազոր մարմիններն են` ՏՄՊՊՀ, գյուղատնտեսության նախարարություն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Նրա խոսքով, հնարավոր թանկացումներից խուսափելու միակ տարբերակն այն է, որ այն ընկերությունները, որոնք կփորձեն գները բարձրացնել, կհայտնվեն լիազոր մարմինների ուշադրության կենտրոնում, կտեսնեն, անհիմն թանկացումները վատ հետևանքներ կունենա իրենց համար: Իսկ այս դեպքում էլ, ըստ նրա, լիազոր մարմինները պետք է քայլերի դիմեն:
Բ. Պիպոյանն ասաց, որ, ընդհանրապես, սննդի անվտանգության, գների վերահսկման ոլորտում կա օրենսդրական դաշտի բաց, հանրային վերահսկողության կարիք:
Նախորդող նորություն`
Գյուղացուց կաթը ցածր գնով են սկսել մթերել. Բայց ոչ բոլորն են կաթնամթերքն էժանացնում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում