Բեգլարյանը իր կյանքում ոչ մի կնոջ չի նեղացրել, չի վիրավորել, անգամ եթե այդ կինը խելագար է
«Իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե լեզվակռվի արդյունքում ինքը վիրավորել է մի կնոջ և ասել` «Շան պես հաչում ես»:
Գ. Բեգլարյանի խոսքերով` այդ կնոջը չի ճանաչում և որևէ հանդիպում չի էլ եղել: «Եթե վաղը հայտնաբերեն, որ ես մանկապարտեզում վիրավորել եմ աղջնակի` 47 տարի առաջ` չհավատաք, քանի որ ծնված օրվանից ես կանանց չեմ վիրավորում: Ընդհանրապես չի կարող գտնվել մի կին, որ ասի իրեն վիրավորել եմ»,- ասաց նախարարը:
Նա նաև ասաց, որ կանայք իրեն չեն էլ նյարդայնացնում: