Փախստականների հայրենիք Հայաստանը. խոսուն թվեր
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 1996թ-ին «Փախստականների մասին » օրենքի ընդունումից հետո մինչ օրս 86 հազար փախստական արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն: Փախստականի կարգավիճակ մեր երկրում ունեն հիմնականում այն անձինք, որ 1980-ականների վերջին 90-ականների սկզբին Ադրբեջանից փախան Հայաստան: Իհարկե, ի սկզբանե այդ անձանց թիվը ավելին էր, սակայն նրանցից մեծ մասն էլ Հայաստանից այլ երկրներ տեղափոխվեցին` պատմական հայրենիքը, որ այդ տարիներին բավականին դժվար կացության մեջ էր հայտնվել, շատերի համար զուտ տրանզիտային երկիր հանդիսացավ…. այսպես, 2001թ-ի մարդահամարի տվյալներով 155 հազար փախստականի կարգավիճակ ունեցող անձ Հայաստանում չի եղել ու պարզ չէ` վերադարձել են նրանք հետո, թե ոչ:
Փախստականների մեծամասնությունն այսօր Հայաստանում ապրում են ծանր սոցիալական պայմաններում, մեծ մասը կիսափուլ հանրակացարաններում, քսան տարուց ավելի սպասելով բնակարանին, որ պետությունը կհատկացնի նրանց: Մասնավորապես, 1988-92թթ-ին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած 1172 ընտանիք դեռ համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: Ավելորդ է նշել, որ փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների մեծամասնությունը տարեց են, այսինքն հնարավորություն չունեն լուծելու զբաղվածության խնդիրը…
Ապրիլին էլ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը, որում անդրադարձ կար նաև Հայաստանում բնակվող փախստականներին` «Ազատ տեղաշարժը, ներքին տեղահանվածները, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությունը» հատվածում:
Ըստ զեկույցի, ղարաբաղյան պատերազմի տարիներին երկրում 65 հազար տնային տնտեսություն տեղափոխվել է մշտական բնակության վայրից, սակայն նրանց մեծ մասը հետագայում հետ են վերադարձել: Այդ անձինք հիմնականում դժգոհում են կացարանենրի վիճակից ու տնտեսական սահամանափակ հնարավորություններից:
Փախստականներին վերաբերող հատվածում նշվում է Սիրիայից մոտ 7000 փախստականների ընդունման մասին: Ինչ վերաբերում է վերջիններիս իրավունքներին, ապա նշվում է, որ եղել են դեպքեր, երբ երկրի տարածք ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության են ենթարկվել անձինք, ովքեր ապաստարան են հայցել:
Հիշեցնենք, հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է:
Նախորդիվ`
ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հիմնական խնդիրներից են կոռուպցիան ու արդարադատությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները