Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցակետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ
Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից` վկայակոչելով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքը` ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստի ժամանակ:
«Արդեն որոշակիանում են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը: Ծրագրի իրականացումը որոշակիորեն շեղվել է սկզբնապես նախատեսված ժամանակացույցից` կապված շինարարական ընկերության ընտրության ուշացման հետ: Ծրագրի մյուս բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների»,-ասել է կոմիտեի նախագահ Խաչատրյանը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ սահմանային անցակետերի համալիր զարգացումն ապահովելու համար ՄԱԶԾ-ն և ԵՄ-ը պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանին, ընդգծել են միջազգային կառույցների ներկայացուցիչները:
«ԵՄ պատվիրակությունը գոհունակությամբ է նշում, որ այս հավակնոտ ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական սահմանի արդիականացմանը, որոշակի առաջընթաց է արձանագրել, ինչի համար շնորհավորում եմ Հայաստանին` այդպիսի պատրաստակամություն դրսևորելու և ներդրումներ իրականացնելու համար: Եմ-ը կշարունակի տեխնիկական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին սահմանային անցակետերի արդիականացման և ենթակառուցվածքների զարգացման գործընթացում»,-շեշտել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում