«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» կոչ է անում թարգմանել «Դիլիջանի» դպրոցի ծրագրերը

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ անդրադառնում է «Դիլիջան միջազգային դպրոցի»-ն հարկային արտոնությունների տրամադրմանն ու կրթական ծրագրերի հայացման մերժմանը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը ևս մեկ անգամ կոչ է անում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հիմնադիրներին իրականացնել ծրագրերի թարգմանությունը և ներդնել դրանք իրենց դպրոցում սեփական նախաձեռնությամբ:

«Կառավարությունն ու խորհրդարանը մերժեցին «Դիլիջան միջազգային դպրոցին» արտոնությունների տրամադրումը կրթական ծրագրերի հայացմամբ պայմանավորելու առաջարկը։ Կոչ դպրոցի հիմնադիրներին՝ այնուամենայնիվ թարգմանել և ներդնել դպրոցում կրթական ծրագրերը։

Ազգային ժողովը հունիսի 19-ին քվեարկեց կառավարության կողմից առաջադրված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի օգտին:

Առաջին ընթերցման ժամանակ չորս խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ առաջարկել էին արտոնությունների տրամադրումը պայմանավորել «Դիլիջանի միջազգային դպրոց»-ի կողմից այդ դպրոցում կիրառվելիք միջազգային կրթական համակարգերի հայերեն թարգմանության իրականացմամբ, ինչը պետք է իրագործվեր տասը տարվա ընթացքում և ավարտվեր այդ համակարգերը կառավարող միջազգային կազմակերպությունների կողմից թարգմանությունների հավաստագրմամբ և գործադրմամբ այդ դպրոցում՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ ուսանողների համար: Դրանք են՝ «Միջնակարգ կրթության ընդհանուր միջազգային հավաստագիր» և «Միջազգային Բակալավրիատ դիպլոմային ծրագիր» կրթական համակարգերը:

Կառավարությունը մերժեց առաջարկը՝ հայտարարելով, որ շահագրգռված է միջազգային փորձի տեղայնացման և տարածման հարցում և առաջնորդվել էր հենց այդ նպատակով, երբ նախաձեռնել էր 2010 թ. «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները փոփոխությունները:

Պետք է նշել, որ միջազգային փորձի տեղայնացման և Հայաստանում այն ներդրման խնդիրը բոլորովին չի հակասում դրա հայերեն թարգմանությանը, քանի որ, օրինակ, «Միջազգային Բակալավրիատ դիպլոմային ծրագիր»-ն ի սկզբանե եղել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, իսկ հետագայում թարգմանվել է նաև իսպաներեն ու գերմաներեն, և չկա ոչ մի խոչընդոտ, որ այն թարգմանվի նաև հայերեն, հատկապես որ այդ ծրագրի ղեկավարները պաշտոնապես հնարավոր են գտել այդ թարգմանությունը։ Այսինքն, միջազգային ծրագրերը տեղայնացնելու համար «Լեզվի մասին» օրենքը փոփոխելու որևէ կարիք չկար: Ցանկացած միջազգային ծրագիր ցանկության դեպքում կարելի է թարգմանել հայերեն և դասավանդել Հայաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներին: Ավելին, «Լեզվի մասին» օրենքը նախկին խմբագրմամբ որևէ կերպ չէր սահմանափակում արտասահմանցիների և ազգային փոքրամասնությունների ուսման լեզուն: Այսինքն, «Դիլիջանի միջազգային դպրոց»-ը և նմանատիպ այլ հաստատությնները կարող էին ներգրավել սփյուռքահայերին ու այլ արտասահմանցիներին և դասավանդել ծրագիրը անգլերեն` զուգահեռաբար թարգմանելով ծրագիրը հայերեն և այն մատչելի դարձնելով Հայաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողների համար:

Մերժելով առաջարկը` կառավարությունը պնդում է, որ նա բանակցություններ է նախաձեռնել Միջազգային բակալավրիատի կազմակերպության հետ` ուղղված ծրագրերի հայերեն թարգմանմանը և պատրաստվում է աշնանը հանդիպում ունենալ նրանց հետ:

Թե որքանով է կառավարությունը հետաքրքրված այդ հարցով և ինչպես է զբաղվում այդ ծրագրի թարգմանությամբ, ցույց են տալիս իրական քայլերը. մինչ այսօր նրա կատարած միակ քայլը 2011-ի հունվարին նախարար Աշոտյանի նամակն է ուղղված Միջազգային բակալավրիատի կազմակերպությանը: Ավելին, կառավարության մերժման տեքստից պարզ երևում է, որ նա չի տիրապետում անգամ այնպիսի տեղեկությունների, թե ինչ լեզուներով է այս պահին դասավանդվում Միջազգային բակալավրիատի ծրագիրը:

Ինչ վերաբերում է կառավարության այն կարծիքին, թե «...արդյունավետ չէ մեկ մասնավոր կառույցի վրա դնել միջազգային ոչ պետական կառույցների հետ տվյալ հարցի շուրջ բանակցելու խնդիր» և որ «Այդ խնդրով զբաղվելու է պետությունը...», ապա տրամաբանական է, որ միջազգային ՈՉ ՊԵՏԱԿԱՆ կառույցների հետ աշխատեն հենց ՈՉ ՊԵՏԱԿԱՆ հայկական կառույցները։ Հարկ է նշել, որ, օրինակ, «Միջազգային բակալավրիատ դիպլոմային ծրագրի» թարգմանությունը իսպաներեն սկզբունքորեն չէր կարող կատարվել պետության կողմից, քանի որ աշխարհում կան տասնյակ պետություններ, որոնց պետական լեզուն իսպաներենն է, և եթե իսպանախոս երկրները առաջնորդվեին մեր խորհրդարանականների և կառավարության տրամաբանությամբ, ապա այդ ծարգիրը առհասարակ չէր թարգմանվի իսպաներեն։ Ինչ վերաբերում է պետության մասնակցությանը, ապա այն անշուշտ ցանկալի է, սակայն պիտի արտահայտվի դրա կարգավորիչ և հովանավորող դերով, և տրվող արտոնությունների միջոցով այն պետք է խրախուսի կարող ուժերին իրականացնելու այս ծրագրերի թարգմանությունը` դրանով իսկ նպաստելով հայալեզու հանրակրթության
զարգացմանը: «Դիլիջանի միջազգային դպրոցի» հեղինակները իրենց դրսևորել են որպես չափազանց կարող ուժ, որը միշտ ընդունակ է եղել ապահովել կառավարության հետ համագորցակցությունը:

Թարգմանված ծրագրի ներդրումը «Դիլիջանի միջազգային դպրոց»-ում հնարավորույուն կստեղծեր, որպեսզի ժամանակի ընթացքում այդ դպրոցում սովորող Հայաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներն անցնեին հայալեզու
կրթության: Բացի ինքնին շատ դրական հանգամանք լինելուց, դա շատ կարևոր բարոյահոգեբանական նշանակություն կունենար նաև ամբողջ հասարակության համար, քանի որ տարածաշրջանում իր նախադեպը չունեցող կրթական համալիրը կլիներ նաև հայալեզու:

Այդ իսկ պատճառով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը ևս մեկ անգամ կոչ է անում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հիմնադիրներին իրականացնել ծրագրերի թարգմանությունը և ներդնել դրանք իրենց դպրոցում սեփական նախաձեռնությամբ: Թարգմանությունը համահունչ է Ռուբեն Վարդանյանի կողմից հնչեցրած մտահոգությանը հայոց լեզվի և հայալեզու կրթության ներկա մակարդակի կապակցությամբ: Դիլիջանի Միջազգային դպրոցի ղեկավարությունը, ծրագրերի հայերեն թարգմանումը իրականացնելով, լավ հնարավորություն է ստանում զգալիորեն բարելավելու այդ իրավիճակը»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}