Թուրք ոստիկանները «Բոլորդ հա՛յ եք» արտահայտությունը որպես վիրավորանք են օգտագործում
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում երկու ոստիկանների և բնակիչերի միջև տեղի ունեցած վիճաբանությունը նկարահանվել է: Ըստ «Ermenihaber.am»-ի, տեսանյութում թուրք ոստիկանները լեզվակռվի մեջ են մտնում շենքի բնակիչների հետ: Շատ բան հասականալի չէ, երկուստեք միայն բղավոցներ ու հայհոյանքներ են հնչում: Հատկանաշկան է, որ թուրք ոստիկանները որպես վիրավորական արտահայտություն բնակիչերի հասցեին ասում են «Դուք ի՞նչ թուրք եք որ, դուք բոլորդ հա՛յ եք»:
Նշենք որ, «հայ» և «հայի զավակ» արտահայտությունները Թուրքիայում շատ հաճախ օգտագործվում են որպես մարդու արժանապատվությունը վիրավորող խոսքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու