Մամմադլի. Եթե Բաքվում խաղաղ ցույցեր լինեն՝ Ալիևը կհետևի Էրդողանի օրինակին
«EuropeanVoice» պարբերականը տպագրել է Ադրբեջանի` ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամմադլիի` «Ադրբեջանում լուռ, թե ՞ հրապարակային դիվանագիտություն» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-ին այցելելու է Բրյուսել` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպելու: Ամենայն հավանականությամբ, հանդիպման ընթացքում շոշափավելու են էներգետիկ հարցեր, Եվրոպական Միության Արևելյան գործընկերության հարցը:
Ադրբեջանցի իրավապաշտպան խմբերը և քաղաքական ակտիվիստները հույս ունեն, որ այդ հանդիպումներում կքննարկվեն նաև Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական հալածանքները, որոնք վերջին տարիների ընթացքում աճել են:
Իլհամ Ալիևը 2003-ին հորից ժառանգելով գահը, 10 տարիների ընթացքում ամրապնդեց իր իշխանությունը և ստեղծեց քաղաքական-ֆինանսական օլիգարխիա: Նա հավատարիմ մնաց իր հոր քաղաքական ավանդույթներին, շարունակեց նրա արտաքին քաղաքականությունը և ճնշում է կիրառում ներքին ընդդիմադիրների և քննադատների վրա: Վերջինիս իշխանության ընթացքում ոչ մի արդար և ազատ ընտրություն տեղի չի ունեցել: Իր իշխանության ընթացքում երկու լրագրողների մահվան դեպքերը` Ռաֆիկ Թագիի և Էլմար Հուսեյնովի, չի բացահայտվել:
Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների շարքում Ադրբեջանը ներկայումս զբաղեցնում է լավագույն տեղը քաղբանտարկյալների թվով, ինչպես նաև այն առումով, որ մի շարք ակտիվիստներ փախել են երկրից: Ադրբեջանը վաղուց հայտնի է որպես նավթ ու գազ արտահանող երկիր, իսկ վերջին տասնամյակում, այն հայտնի է դարձել նաև կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների հարցում:
Ալիևը, ով հազվադեպ է աշխատանքային այցելություններ կատարում ժողովրդավարական երկրներ, արդյո՞ք Բրյուսել կատարելիք այցելության ընթացքում կկարողանա խուսափել մարդու իրավունքների և առաջիկա ընտրությունների մասին խոսելուց: Կառավարությունը նյարդայնորեն է արձագանքում ցանկացած հրապարակային քննադատության և կարող է «տանը» հակաեվրոպական արշավ սկսել:
Վերջին 12 ամիսների ընթացքում, Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ ընդունել է մի շարք քննադատական բանաձևեր, իսկ այդ ընթացքում այն հեռուստաալիքները, որոնք վերահսկվում են Իլհամ Ալիևի կողմից հակաեվրոպական արշավն են իրականացրել: Բայց երբ արևմտյան դիվանագետները խուսափում են ի պաշտպանություն մարդու իրավունքների և ժողովրդավարության Ադրբեջանում հրապարակայնորեն հայտարարություններ անելուց, Ադրբեջանի հասարակությունը կորցնում է վստահությունն Եվրոպայի հանդեպ:
Ստամբուլի Գեզի այգում ցույցերի դաժան ցրումը նոր օրինակներ է Ալիևի համար, ով պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:
Ադրբեջանը ռազմավարական դաշինք և փակ ազգային-մշակութային հարաբերությունները ունի Թուրքիայի հետ: Իսկ դա նշանակում է, որ եթե նմանատիպ ցույց տեղի ունենան Բաքվում, ապա առավել հավանական է, որ Ալիևը խնդիրը կփորձի կարգավորել ճիշտ այն ձևով, ինչպես Էրդողանը Թուրքիայում:
Թուրքիայիում տեղի ունեցող իրադարձությունները առիթ են Ադրբեջանի իշխանությունների համար՝ շարունակելու այն քաղաքականությունը, ինչը եղել Ալիևների օրոք. ցուցարարների դեմ մահակների, ջրային թնդանոթների, ռետինե փամփուշտների կիրառում:
Իսկ որ ամենակարևորն է, սա ևս մեկ պատճառ է, որպեսզի ԵՄ պաշտոնյաները Ալիևի հետ հանդիպելիս բարձրացնեն մարդու իրավունքներին առնչվող հարցերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու