Վրաստանը հեշտացնում է թուրք-մեսխեթցիներին քաղաքացիություն շնորհելը
Թուրք-մեսխեթցիների համար հեշտացվում է Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը, քանի որ նրանք ունեն հայրենադարձի կարգավիճակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «apsny.ge»-ն, հայտարարել է Վրաստանի Փախստականների և վերաբնակցեման հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեն:
«Մահմեդական մեսխեթցիների համար, որոնք ունեն հայրենադարձի կարգավիճակ, քաղաքացիություն ստանալու կարգը հեշտացվել է, ինչը համահունչ է Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններին: Նրանք, ովքեր ունեն այդ կարգավիճակը, կարող են հյուպատոսություններում ստանալ պատրաստի տեղեկատվություն և փաստաթղթերի լրացման անհրաժեշտ աջակցություն»,- ասել է նա:
Նա նաև տեղեկացրեց, որ հայրենադարձի կարգավիճակ ստանալու ժամկետը լրացել է 2010 թվականի հունվարի 1-ին: Ընդհանուր առմամբ` դիմել է 8900 մարդ, որոնցից կարգավիճակ ստացել է 1053 մարդ:
«Նրանցից ոչ մեկը քաղաքացիություն դեռ չէր ստացել, քանի որ խնդիրներ են ունեցել վրացերեն և անգլերեն լեզուներով փաստաթղթեր լրացնելիս: Այժմ գործընթացը կհեշտացվի», - ասել է Դարախվելիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու