Լ. Յունուս. Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բռնաճնշումներն էլ ավելի կմեծանան
Ադրբեջանի նախագահի Բրյուսել կատարելիք այցի նախօրեին, Եվրոպական խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ է կազմակերպել, նախագահական ընտրություններին ընդառաջ, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, այդ լսումներում որպես զեկուցող հրավիրվել է Ադրբեջանական խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:
Յունուսը լսարանի ուշադրությունն է հրավիրել ազատ հանրահավաքների սահմանափակումների վրա:
Աղբյուրի փոխանցմամբ, Լ. Յունուսը, ընդգծելով, որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, կանխատեսել է, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո սկսվելու են զանգվածային ձերբակալություններ ու դատական գործընթացները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու