Պաղեստինը Իսրայելի հետ բանակցությունները վերականգնելու համար զիջումների չի գնա
Պաղեստինի իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ տարածաշրջան նախատեսված այցի նախաշեմին հրաժարվում են հանել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները վերականգնելու նախապայմանները և ամերիկյան միջնորդական առաքելության ձախողման դեպքում նախազգուշացնում են նոր միակողմանկի քայլերի պատրաստ լինելու մասին: Այս մասին հատնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաղեստինի այս դիրքորոշման մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:
«Բնակավայրերի շինարարության ակտիվացման դադարեցումը և բանտարկյալներին ազատ արձակելը կնպաստեր լուրջ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»-մեջբերվում է Աբբասին:
Պաղեստինի կողմից գլխավոր բանակցող Սաիբ Օրեյկաթը փաստել էր Քերիի առաքելության ձախողման մասին և մեղքը բարդել Իսրայելի վրա:
«Իսրայելի կառավարությունը ընտրել է խաղաղ գործընթացը ոչնչացնելու և 1967 թվականների սահմաններոով երկու պետության ստեղծելու սկզբունքը: Դրան ի պատասխան անհրաժեշտ է փոխել պաղեստինյան ռազմավարությունը՝ խաղադրույք կատարելով ազգային հաշտության և միջազգային կազմակերպություններին ՄԱԿ անդամակցության վրա»,-ասել է նա:
Այդ շաբաթ Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ դադարեցրել են բնակարանների շինարարությունների տենդերները: Պաղեստինցիներն այդ քայլն անվանել են ոչ բավարար՝ ուշադրություն դարձնելով շինարարությունների տեմպերի եռակի աճը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հինգերորդ այցը Մերձավոր Արևելք նախատեսված է հաջորդ շաբաթ: Նախատեսված է, որ նա այցելելու է Երուսաղեմ և Ռամալահ, որտեղ հակամարտող կողմերին համոզելու է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իսրայելը պնդում է բանակցություններ սկսել առանց նախապայմանների, իսկ պաղեստինցիները պահանջում են Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում դադարեցնել բնակավայրերի շինարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու