«Գնալով ես ինձ ավելի շատ հայ եմ զգում»....Իսպանացի նշանավոր գրողը` Հայոց ցեղասպանության մասին (Տեսանյութ)
Իսպանացի նշանավոր գրող Գոնսալո Գուարչն այսօր Երևանում ներկայացրեց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությանը նվիրված իր եռագրության հայերեն, ռուսերեն հրատարակությունները: Առաջին գիրքը հրապարակվել է 2000 թվականին «Հայկական տոհմածառ» վերնագրով, 2002-ին` «Հայկական կտակ»-ը, և վերջինը՝ «Սպիտակ լեռը»:
Լրագրողների հետ հանդիպմանը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ներկայացնելով գրողին, նշեց, որ մոտ 30 պատմավեպերի ու ֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակ է:
«Նրա հորդորն ու կոչն այն մասին են, որ ոչինչ չպետք է մոռացվի` հիշոցությունն ընդդեմ մոռացության, և այդ ամենն արվում է հզոր փաստական հիմքի վրա»,-ասաց Անանյանը:
«Գնալով ես ինձ ավելի շատ հայ եմ զգում»,-ողջույնի խոսքն այսպես սկսեց իսպանացի մտավորականը:
Նա ակնկալում է հայկական կողմի օգնությունն ու աջակցությունը, որ իր գրքերը բացի հայերենից ու ռուսերենից թարգմանվեն նաև այլ լեզուներով:
«Ես պատմությունը համարում եմ մի վառ բան, որը կարող է մարդկանց համոզել: Երբ մեկին հաջողվում է մյուսի գիտակցության վրա ազդել, ամեն ինչ կարող է փոխվել»,-նշեց գրողը: