Դեռևս պարզ չէ՝ Ս. Խաչատրյանի առանձնատներից առգրավված զենքերն օրինակա՞ն են, թե՞ ոչ
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի կարող ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատներից առգրավված զենքերն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք»,- ասել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքները չեն փոխվել»: