Էրդողանն ու թուրք ուժայինները վիրտուալ ցուցահանդեսում
Արևմուտքը շարունակում է հոդվածների ու ծաղրանկարների միջոցով լրատվական օրակարգում պահել Թուրքիայի ներքին խռովությունները և ցուցարարների նկատմամբ թուրքական իշխանությունների բռնարարքները:
Բրյուսելում բնակվող ժամանակակից նկարիչ Ալի Ջաբբարը, ոգեշնչվելով Գեզի զբոսայգու համար մղվող քաղաքացիական պայքարից, այդ թեմայով պատրաստել է գրաֆիկական ստեղծագործությունների շարք:
Հեղինակը կազմակերպել է վիտուալ ցուցահանդես` նշելով, որ ստեղծագործությունների հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Գեզիին: «Այսինքն դուք կարող եք օգտագործել, հրապարակել դրանք, ինչպես որ կամենաք»,- ցուցարարներին է դիմել Ալի Ջաբբարը:
Ermenihaber.am-ը ներկայացրել է Ալի Ջաբբարի գրաֆիկական այդ ստեղծագործությունները: