Հնգամյա դադարից հետո Վրաստանը մտադիր է վերականգնել Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը
Վրաստանը շահագրգռված է ձեռք բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր և հակատանկային հրթիռներ: Այս մասին հղում անելով իսրայելական աղբյուրներին՝ հայտնում է «Վզգլյադ» պարբերականը:
Նշվում է, որ եկող շաբաթ պաշտոնական այցով Իսրայել կմեկնի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի և երկրի նախագահ Շիմոն Պերեսի հետ: Նախատեսված է նաև այցելել Իսրայելի ռազմարդյունաբերական գործարաններ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վրաստանի վարչապետի այցից անմիջապես հետո Իսրայել կժամանի նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Մենք արդեն Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք, և կա հնարավորություն զարգացնել համագործակցությունը Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում»,- հայտարարել է Ի. Ալասանիան և հավելել, որ նախկինում Վրաստանը սխալ է թույլ տվել՝ գնելով մեծ քանակությամբ իսրայելական զենք, սակայն անընդունակ լինելով դրանք սպասարկել և ըստ պատշաճի պատրաստել անհրաժեշտ կադրեր:
Նշենք, որ 2008թ.-ի օգոստոսին ռուս-վրացական ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանի պահանջով Իսրայելը դադարեցրել է սեփական ռազմական արտադրության վաճառքը Վրաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու