Հասարակություն 11:17 20/06/2013

Կենդանաբանական այգիներում ապրող փղերի պաշտպանության օրն է. Երևանում միջոցառումներ չեն լինի

Կենդանիների պաշտպանները կոչ են անում հունիսի 20-ին ուշադրություն դարձնել կենդանաբանական այգում պահվող փղերի խնդիրներին: Առաջին անգամ կենդանաբանական այգիներում ապրող փղերի օրը նշվել է 2009-ին, երբ ակտիվիստները պահանջում են հսկաներին ազատել գերությունից` պատճառաբանելով, որ նրանք ստեղծված են ազատ տարածությունում ապրելու համար:

Այս օրը տարբեր երկրների կենդանաբանական այգիներում կազմակերպվում են օրվան նվիրված միջոցառումներ` պատմում են փղերի մասին, այն մասին, թե ինչքան դժվար է նրանց համար ապրել սահմանափակ տարածքում:

ԱՄՆ 20 կենդանաբանական այգիներ, ըստ ռուսական լրատվամիջոցների, փակել են փղերի համար նախատեսված տարածքները: Ի դեպ, սեպտեմբերի 20-ին էլ նշվում է փղերի պաշտպանության օրը, սակայն սա վերաբերում է ոչ միայն կենդանաբանական այգիներում պահվող, այլևս ողջ աշխարի փղերին:

Երևանի կենդանաբանական այգուց Panorama.am-ին հայտնեցին, որ օրվա առթիվ միջոցառումներ նախատեսված չեն:

Երևանի կենդանաբանական այգում մի փիղ կա` Գրանդ փղիկը: Հարցին, թե այգու տնօրինությունը պատրաստվո՞ւմ է երկրորդ փիղ բերել, այգու մամուլի քարուղարը պատասխանեց.  «2012-ի հունիսին, Երևանի կենդանաբանական այգին ձեռք է բերել EAZA-ի թեկնածու անդամի կարգավիճակ: Դա նշանակում է, որ այգին ունի մի շարք պարտավորություններ, ըստ որի պետք է բարելավի կենդանիների կենսապայմանները և համապատասխանի EAZA-ի չափանիշներին: Համաձայն EAZA-ի կանոնակարգի՝ www.eaza.net) Երևանի կենդանաբանական այգին կարող է փիղ ձեռք բերել առանց գումարի՝ միայն հնարավոր ազատավանդակի կառուցման դեպքում: Սակայն այսօր դեռ կան խնդիրներ Գրանդ փղի՝ կենսապայմանների բարելավման հետ կապված: Այդ նպատակով ‹‹Գրանդ Քենդի›› ընկերության հետ համագործակցության հիմք է դրվել»:

Ինչ վերաբերում է այգու միակ փղի կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին, ապա այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանն ասաց, որ այսօր դեռ շարունակվում է Գրանդ փղի ընդհանուր ազատավանդակի վերակառուցումը, որը խիստ անհրաժեշտ էր թե փղի, և թե փղին խնամող անձնակազմի անվտանգության համար:

«Փղի ազատավանդակի վերակառուցումը հնարավոր է դարձել Գրանդ Քենդի ընկերության ավելի քան քսան միլիոն ՀՀ դրամ ներդրման շնորհիվ: Վերակառուցումից հետո փղի ձմեռանոցը ապահովված կլինի ջեռուցման և օդափոխության նորացված համակարգերով ավելի ընդարձակ և լուսավոր տարածքով, խնամքի համար անհրաժեշտ անվտանգության նորմերով, կոյուղագծով, տաք և սառը քսանչորսժամյա ջրագծով, զբաղվածության ապահովման համար նոր սարքավորումներով և խնամքի համար այլ անհրաժեշտ պարագաներով»,-ասաց Կ. Մուրադյանը:

Փղերի մասին` ըստ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվության

Փղերի ընտանիքի կաթնասուն է: Ասիական փիղը, որը հայտնի է նաև Հնդկական փիղ անվամբ, երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանին է: Մարմնի միջին բարձրությունը 2.5 մ է, արուները կշռում են մինչև 6 տոննա (5400կգ), իսկ էգերը՝ մինչև 4 տոննա (3600կգ), մարմնի երկարությունը հասնում է 5,5 – 6,4 մ-ի, ներառյալ պոչը, ունի թեթևակի սապատավոր մեջք, երկու ելունդ ճակատի վրա, հաստ և սյունանման ոտքեր, կարճ ժանիքներ, որոնք էգերի մոտ կարող են բացակայել: Միայն արուներն ունեն ժանիքներ (մեծ սուր փղոսկրե ատամներ): Պատված են կնճռոտ մոխրաշականակագույն մաշկով, որը գրեթե անմազ է: Ականջներն ոչ միայն լավ են լսում, այլև նպաստում են ավելորդ ջերմության կորստին: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի՝ մինչև 3մ և 100 կգ: Նրանք շատ նման են Աֆրիկյան ցեղատեսակի փղերին, միայն թե վերջիններիս ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան Ասիական փղերինը: Ամենաերկարակյաց ցամաքային կենդանին է, որի կյանքի տևողությունը բնության մեջ կարող է լինել մինչև 60 տարի, մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:

Տարածումը և բնական միջավայրը
Բնակվում են վայրի արոտավայրերում, արևադարձային մշտադալար անտառներում, կիսամշտադալար անտառներում, խոնավ սաղարթավոր անտառներում, չոր սաղարթավոր անտառներում, չոր փշատերերև անտառներում, ինչպես նաև մշակովի և երկրորդային անտառներում և մացառահողերում: Ասիական փիղն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում:

Վարքը
Այս կաթնասունը շատ ամուր հասարակական կապվածություն ունի և ապրում է ընտանեկան խմբերով, որի առաջնորդն ամենածեր և ամենախոշոր էգ փիղն է համարվում (կոչվում է կով): Արու փղերը (կոչվում են ցուլեր), ի տարբերություն էգերի, հասունանալուց հետո, մոտ 13 տարեկան հասակում հեռանում են նախիրից՝ ճանապարհորդելով միայնակ կամ ամուրի փղերի խմբերով: Փղերը հիանալի լողորդներ են: Նրանք շատ են սիրում ջուրը, հատկապես երբ կնճիթի միջոցով ցողում են ջուրը իրենց ամբողջ մարմնի վրա: Փղի կնճիթը, որը բաղկացած է 100.000 տարբեր մկաններից, համարվում է բազմաֆունկցիոնալ երկար քիթ, որի շնորհիվ վերջինս հոտոտում, շնչում, գոռում, խմում և իրեր է վերցնում, հատկապես սնունդ, քանի որ կնճիթի վերջույթը մատնանման հատկություն ունի: Այս կենդանիները շատ չեն քնում և կեր հայթայթլու նպատակով կտրում, անցնում են հեռավոր տարածություններ: Փղերը շատ են շահագործվում տարատեսակ աշխատանքներ կատարելու համար՝ թե՛ անտառաբուծության, թե՛ որպես տեղափոխման միջոց ծառայելու նպատակով: Շատ քչերն են վայրի պայմաններում բնակվում: Կենդանին գտնվում է անհետացման վտանգի տակ՝ որսագողության և բնակության վայրերի կործանման պատճառով (նրանց որսում են իրենց փղոսկրե ժանիքների համար):

Սննդակարգը
Սնվում է արմատներով, տերևներով, հազարով, կեղևով, տարբեր մրգերով, շաքարեղեգով, բույսերով : Աշխատավոր արու փիղը կարող է օրական ուտել 130-260 կգ սնունդ:

Բազմացումը
Արու փղերը պայքարում են էգ փղերին նվաճելու համար: Արու փղերը հասնում են սեռահասունացման 12-15 տարեկան հասակում: Հղիությունը տևում է 18-22 ամիս, սովորաբար ծնվում է մեկ ձագ, բայց լինում են դեպքեր, երբ ծնվում է զույգ: 19-րդ ամսում ձագն արդեն ամբողջությամբ ձևավորված է, սակայն մնում է մոր արգանդում, որպեսզի ավելի մեծանա և կարողանա հասնել մորն ու կաթ ուտել: Ծնվելուց ձագը կշռում է 100 կգ և մինչև 3 տարեկան կերակրվում է մոր կաթով: Ծննդաբերելուց հետո էգը սովորաբար նորից չի հղիանում մինչև ձագի կաթից կտրվելը՝ 4-5 տարի ընդմիջումով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}