Հրանտ Մաթևոսյանի կավե արձանը «տեղում» չի
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի շրջանակներում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտային հարող այգում տեղադրված գրող Հրանտ Մաթևոսյանի կավե արձանն այս պահին «տեղում» չի:Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, տեղյա՞կ են արդյոք, թե որտեղ է գտնվում արձանը:
Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Հաստատապես չեմ կարող ասել, բայց մենք պայմանավորվել էինք «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հետ, որ իրենց կհանձնենք արձանը, մինչ կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի թանգարանը»: Թեև նա նշեց, որ «հաստատապես չի կարող ասել», բայց նաև բացառեց, որ գողացած կլինեն. «Դժվար թե գողացած լինեն: Այնպիսի բան չի»:
Հիշեցնենք, որ Հ. Մաթևոսյանի արձանը մի քանի անգամ կոտրել էին:
Նշենք, որ քաղաքի տարբեր հատվածներում «Երևանը գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում տեղադրվել էին հայ անվանի մարդկանց կավե արձանները: Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ ծրագրի ավարտից հետո արձանները կտեղափոխվեն թանգարաններ: Հիշեցնենք, որ հասարակությունն այնքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեց այդ արձանների տեղադրումը, քանի որ համարում էին ցածրորակ արված գործեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան