Ա. Օրուջլու. Համանախագահներին կարճաժամկետ հեռանկարում չի հաջողվի կազմակերպել ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կարճաժամկետ հեռանկարում չի հաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների հետ` հունիսի 19-ին կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանցի քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն:
«Այս հարցում ես այսքան էլ լավատես չեմ»,- նշել է Արաստուն Օրուջլուն:
Բանախոսի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր տնտեսական համագործակցությանը կարող է օժանդակել երկու երկրների միջև փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին: Այնուամենայնիվ, ըստ Ա. Օրուջլուի, տնտեսական գործոնը չի կարող որոշիչ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
«Այն կարող է հանդես գալ որպես երկկողմ հարաբերությունների ավելի լայն շրջանակի կարգավորման գործոն` ներառյալ Ղարաբաղին առչվող հարցերի քննարկման գործընթացում շուրջ ավելի սերտ և իրատեսական համագործակցություն: Սակայն ներկա պահին առանցքային գործոնը Ղարաբաղյան հիմնախնդիրն է»,- ասել է Արաստուն Օրուջլուն:
Մեկնաբանելով Հյուսիսիռլանդական Էնիսկիլենում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունը, քաղաքագետը նշեց, որ այն կարող է դիտարկվել որպես «խաղաղ կարգավորման գորընթացում որևէ առջընթացի բացակայության կապակցությամբ համանախագահ երկրների մտահոգություն, ինչպես նաև տարածաշրջանում էսկալացիայից հրաժարվելու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղված կոչ»:
Նշենք, որ հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և Ադրբեջանական ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունների աջակցությամբ, իրականացնում են ««Մյուս կողմի» վերաբերյալ գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» խորագիրը կրող նախագիծ: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու