Հասարակություն 10:43 21/06/2013

Արթուր Իսպիրյանը «Տոնուսի» զոհ. Այսօր ամեն ինչ արվում է, որ այս մարդիկ արտագաղթեն…

Հեղինակ` Լիա Խոջոյան

Կառավարության շենքի դիմաց հինգշաբթի օրերը ցույց անողների բանակը խտացավ` թվով 180 ընտանիք, որոնք դարձել են, այսպես ասած, «Տոնուսի Աշոտի» զոհը, այսուհետ ևս պատրաստվում են այստեղ բողոքել այնքան ժամանակ, մինչև պետությունը լսի իրենց ձայնն ու սատար կանգնի իր քաղաքացուն:
Հիշեցնենք, հունիսի 14-ին «Տոնուս» ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչվեց, ընդ որում ` կամավոր սնանկության պահանջի հիման վրա: Բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում Panorama.am-ը տեսավ նաև երգիչ -երգահան, արվեստագետ Արթուր Իսպիրյանին, ում հետ էլ զրուցեցինք.

-Պարոն Իսպիրյան, Դուք էլ եք այստեղ…
-Ես էլ եմ մարդ, քաղաքացի, ես էլ իրավունք ունեմ բողոքելու:

-Կարծում եմ Ձեր ներկայությունը շատերին կոգևորի:
-Տեսնենք…. Չգիտեմ, կոգևորի, թե ոչ, բայց մարդիկ այսօր խնդիր ունեն, որ կառավարությունը, պետությունը իրենց կողքը կանգնած լինի, որ չկարողանա ինչ-որ նահտա իրենց խաբի ու անպատասխան թողնի նրանց: Այս մարդիկ ամբողջ կյանքն աշխատել են, հավաքել են մեծ դժվարությամբ որոշ գումար, նպատակ են ունեցել ձեռք բերել ինչ-որ անշարժ գույք, որ ապրեն ընտանիքներով, հայրենիքում և ոչ թե արտագաղթեն: Բայց այսօր ամեն ինչ արվում է, որ այս մարդիկ արտագաղթեն, որովհետև այս մարդիկ արդեն պոտենցիալ արտագաղթողներ են, հուսահատված ու տրամադրությունները նրանց այնպիսին են` հուսահատ, որ թողնեն-հեռանան այս երկրից:

-Խոսքը «Տոնուս» ընկերության ո՞ր շենքերի բնակիչներին է վերաբերում:
-Դավիթաշենի և Փափազյան փողոցի շենքերի մասին է, ես, մասնավորապես, Փափազյան շենքի բնակիչ եմ: Իմ կնոջ ծնողները սփյուռքահայեր են ԱՄՆ-ից, ուզում են վերադառնան այստեղ ապրեն: 2009թ-ից շենքը պետք է պատրաստ հանձնվեր, միշտ խաբում-խաբում էին, բերեցին հասցրեցին այսօրվա, երբ ավարտին 10 տոկոս է մնացել, հանձնման ակտը կա, մեր սեփականության վկայականները կան, բայց բանկը գրավ է վերցրել շենքը` հաշվի չառնելով բնակիչների իրավունքները: «Տոնուսն» էլ, գիտեք, սնանկ է ճանաչվել. Ընկերությունից պահանջում ենք, ասում է` ես գույք չունեմ, բանկից էլ պահանջում ենք, ասում ` դուք գույք չունեք:

Այս մարդկանց հույսը կառավարությունն է, այս մարդկանց հույսը պետությունն է, որ իրենց կողքին լինի և այս հարցի արդար լուծումը տա, որովհետև մարդիկ վճարել են գումարները և ունեն նոտարով հաստատված փաստաթղթեր: Եթե նոտարը պետական մարմին է, ուրեմն պետությունը պարտավոր է կանգնած լինել քաղաքացու կողքին:

-Պարոն Իսպիրյան, բայց Դուք անձամբ հույս ունե՞ք, որ կառավարությունը կլսի ու տեր կկանգնի իր քաղաքացուն…
-Իհարկե հույս ունեմ, եթե այդ հույսը չունենայի, ուրեմն մի օր չէի ապրի այս երկրում: Հույս ունեմ, ավելին` շատ մեծ հույսեր ունեմ: Հիմա զբաղվում է ֆինանսների նախարարությունը ու ես չեմ հավատում, որ այսքան մարդկանց աղմուկը տեղ չհասնի ու լուծում չստանա: Դա հնարավոր բան չի, աշխարհում տենց երկիր չկա, որ մարդը վճարի իր գույքի համար, հետո ձեռքից ինչ-որ երրորդ կազմակերպությունը, որ ընդհանրապես կապ չի ունեցել մեր գործարքի հետ, վերցնի մեր գույքը, առանց մեզ տեղյակ պահելու: Այդպես բան լինո՞ւմ է աշխարհում… ամենահետամնաց աֆրիկյան երկիր գնացեք հարցրեք, լինո՞ւմ է այդպես, որ մարդ մի բան առնի, հետո բանկը ձեռքից խլի:

-Բայց երևի թե կհամաձայնվեք, որ, ցավոք, սա էլ առաջին դեպքը չէ Հայաստանում…
-Դե առաջին դեպքը չի, հիմա դանակը հասել է ոսկորին ու այսպիսի վիճակ դեռ չի եղել` այսքան մասսայական խաբեություններ, այսքան սնանկ ճանաչվել:

-Ընդհանուր առմամբ քանի ընտանիք է հիմա այդ կարգավիճակում:
-150 ընտանիք Դավիթաշենից, 30 ընտանիք էլ Փափազյանից մնացել են կառավարության հույսով: Փափազյանի շենքը ավելի բարվոք վիճակում է , մոտ 10 տոկոս է մնացել ավարտին` վերելակները պետք է դրվեն և աստիճանավանդակները: Բայց մենք, օրինակ, մեր բնակարանում նաև հարդարման աշխատանքներ ենք տարել…

-Բայց չեք կարող չէ՞ գնաք ապրեք, գրավի տակ է:
-Թույլ չեն կարող չտան, որովհետև յոթ տարի առաջ դեռ ունեի իմ բնակարանի համարը, վճարված անդորրագիրն ունեմ և նոտարով հաստատված պայմանագիր: Դա փաստաթուղթ է….

-Պարոն Իսպիրյան, Դուք հայտնի արվեստագետ եք, պատրա՞ստ եք այս մարդկանց առաջնորդը լինել, բանակցել կառավարության հետ նրանց անունից:
-Գիտեք ինչ, եթե ինձ ասեն, չնայած ես չեմ պատկերացնում թե դա ոնց կլինի, բայց ամեն դեպքում, ասեն, որ իմ բնակարանի գումարը 100 տոկոսով վճարել եմ, ես կարող եմ ստանալ, բայց մյուսների խնդիրները այլ են, ես համաձայն չեմ լինի: Այս խնդիրը պետք է ընդհանուր լուծվի, որովհետև ես միշտ այս ժողովրդի կողքին եմ լինելու: Ես չեմ եկել որպես արվեստագետ և այսուհետ էլ գալու եմ, որպես քաղաքացի, ով իրենց պես տուժել է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}