2013թ.-ի սկզբից Ադրբեջանի զինված ուժերը կորցրել է 49 մարդ
Լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, 2013թ.-ի սկզբից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության ոլորտների կորուստները հասել են 49-ի:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Դոկտրինա» կենտրոնի տնօրենը նշել է, որ տարվա սկզբից մինչև հունիսի 20-ը վիրավորների և մարմնական վնասվածքներ ստացածների թիվը հասել է 61-ի:
8 մարդ զոհվել է հայկական գնդակից, իսկ 41-ը`ոչ մարտական կորուստներն են:
Բացի այդ, չպարզված հանգամանքներում զոհվել է Ջ. Նախիջևանսկու անվան վարժարանի կուրսանտը:
6 մարդ զոհվել է դժբախտ պատահարներից (խեղդվել են, ընկել են, մնացել են տանկի թրթուրների տակ, հոսանքահարվել են), 9 հոգի զոհվել է ավտովթարներից, 3 հոգի`ուղղաթիռի վթարի հետևանքով, 5-ը զոհվել է հիվանդությունների պատճառով, ևս 10-ը` ինքնասպանություն է գործել:
39 զոհ բաժին է ընկնում պաշտպանության նախարարությանը, 1 զոհ` սահմապահ ծառայությանը, 1 զոհ`պետական պահպանության հատուկ ծառայությանը, ևս 1-ը` արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշվում է, որ 10 մարդ վիրավորվել է և ստացել է մարմնական վնասվածքներ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 4-ը` ինքնասպանության փորձի ժամանակ, 3-ը`քաղաքացիական անձանց հետ վիճաբանության արդյունքում, 7-ը` հակառակորդի գնդակից, 1-ը` ականի պայթյունից, 4-ը` դժբախտ պատահարների հետևանքով (վերելակի հորանի մեջ ընկնել, հրդեհ, պայթյուն), ևս 32-ը` ավտովթարների հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու