ԲՈՀ-ի ղեկավարը նամակ է գրել վարչապետին
Բարձարգույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին իր անամաձայնությունն ու բացատրություններն է հայտնել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն հայտարաված «խիստ նկատողության»-ը: Այդ մասին նա նաև տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից, ՀԽ փոքր նիստի ժամանակ քննարկվել է նաև ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին:
«Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան