Հայրիկյանը՝ Ստեփան Սաֆարյանին. Այ ողորմելի, Հայրիկյանը 64 տարի ապրում է, հազար «փարթի» է արել (տեսանյութ)
«Դատական գործընթացի վերաբերյալ ես որևէ բան ասել չեմ կարող, որովհետև դատաքննություն է ընթանում և, ըստ ընդունված կարգի, հերթով հարցաքննվում են: Ինձ համար անհասկանալի ոչինչ չկա՝ գործ է, ընթանում է»,-«Հայլուր. հարցազրույց»-ի տաղավարում, անդրադառնալով իր դեմ իրականացված մահափորձի գործով ընթացող դիտական գործընթացին, հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը նշել է, որ Բելգիայում յոթ ժամ տևողությամբ, շատ բարդ վիրահատության է ենթարկվել՝ հավելելով, որ. «Հիմա բուժման պրոցես է ընթանալու: Պաշտոնական փաստաթղթում գրված է, որ երկու տարի անց, հնարավոր է, ևս մեկ վիրահատություն պահանջվի»:
Անդրադառնալով իրեն պետբյուջեից 20.5 միլիոն դրամ հատկացնելու առիթով հնչած տարաբնույթ մեկնաբանություններին, Հայրիկյանն ասել է. «Պետք է 200 հարյուր էլ տրվեր, որովհետև Հայրիկյանին պետք է պաշտպանեին՝ ոչ թե այն բանի համար, որ Հայրիկյանն այս պետության N1 կերտողն ու անկախության առաջնորդն է՝ այլ եղել է նախագահի թեկնածու: Նախագահի թեկնածու նշանակում է հնարավոր նախագահ: Պետությունը պարտավոր էր և կատարեց իր պարտավորությունը: Այս հանցագործությունը իմ դեմ ուղղված չէր, այս հանցագործությունը ունեցել է մեծ պատվիրատուներ, երկրորդական պատվիրատուներ և կատարողներ: Դրանից բացի կան հանցագործության բարոյաքաղաքական, քարոզչական հովանավորներ: Նրանք են, ովքեր, վճարելով տարբեր տեսակի գրչակների և ֆեյսբուքյան էջերի, փորձում էին եղանակ ստեղծել: ...Երբ ասում էին՝ Հայրիկյանն ինքն իր դեմ մահափորձ կատարեց, խեղճ երեխաների փողը վերցեց …ես հասկացա, որ գործ ունեմ չարակամների, նախանձների հետ: Ընկերներս մատաղ են արել իմ վերադարձի հետ կապված, իսկ Ստեփան Սաֆարյան կոչվածը ասում ՝ Հայրիկյանը «փարթիներ» է կազմակերպում… ա՛յ ողորմելի, Հայրիկյանը 64 տարի ապրում է, հազար «փարթի» է արել ՝ առանց պետության աջակցության. ունի ընկերներ, ունի շրջապատ, ու դու հանկարծ մի մատաղի արարողությունը Facebook-ով տարածում ես: Ուզում եմ ասել՝ չարակամները լինում են տարբեր որակի՝ նաև նախանձից ելնելով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան